Հայաստանում պարսկերեն լեզու սովորող աշակերտների Նովրուզյան շնորհավորանքները - տեսանյութ
https://parstoday.ir/hy/news/iran-i230822-Հայաստանում_պարսկերեն_լեզու_սովորող_աշակերտների_Նովրուզյան_շնորհավորանքները_տեսանյութ
Երեւանի թիվ 34 եւ թիվ 100 դպրոցների պարսկերեն լեզվով աշակերտները տարբեր պատգամներով շնորհավորել են Նովրուզը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 30, 2025 16:50 Asia/Tehran

Երեւանի թիվ 34 եւ թիվ 100 դպրոցների պարսկերեն լեզվով աշակերտները տարբեր պատգամներով շնորհավորել են Նովրուզը։

Հայաստանի Երևան քաղաքի թիվ 34 և թիվ 100 դպրոցների պարսկերեն լեզվի աշակերտները Նովրուզը շնորհավորել են տեսանյութի տեսքով՝ արտասանելով տեքստեր և գարնանային պոեզիաներ։ Այս տեսաուղերձները հրապարակման համար տրամադրվել են ISNA-ին՝ Սաադի հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Հայաստանի 19 դպրոցներում պարսկերեն է դասավանդվում ավելի քան 3000 հայ աշակերտներին։ Հայաստանում պարսկերեն լեզվով աշակետների թվի զգալի աճը ՀՀ կառավարության կողմից «Տարածաշրջանային լեզու» ծրագրի իրականացման արդյունքն է, որի շրջանակներում այս երկրի դպրոցականները պետք է ընտրեն և սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը։

Հայաստանում պարսկերենի տարածման նպատակով ԻԻՀ դեսպանությունը «Սաադի հիմնադրամի» և Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային բաժնի հետ համատեղ պատրաստել է այս դպրոցների համար անհրաժեշտ գրքերն ու ուսումնական սարքավորումները և Հայաստան է ուղարկել պարսկերենի ուսուցիչներ։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին անցյալ տարվա հուլիսին ասել էր. «Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը հաստատեց տարածաշրջանային լեզուների ծրագիրը, որի շրջանակներում այս երկրի աշակերտները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, այս երկրում պարսկերենի ուսուցման հետաքրքրությունը զգալիորեն աճել է»։

Հայաստանում Իրանի մշակութային հարցերով խորհրդական և Սաադի հիմնադրամի ներկայացուցիչ Ասադի Մովահեդը նույնպես ասել է. «Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ իր դպրոցներում հետևում են պարսկերեն լեզվով կրթության խթանմանը և ընդլայնմանը»։