Իրանը դարձավ ջրագնդակի մինչև 20 տարեկանների Ասիայի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i230828-Իրանը_դարձավ_ջրագնդակի_մինչև_20_տարեկանների_Ասիայի_չեմպիոն
Pars Today - Իրանի ջրագնդակի երիտասարդական ազգային հավաքականը հաղթելով Չինաստանին, նվաճեց մինչև 20 տարեկանների ասիական մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2025 14:23 Asia/Tehran
  • Իրանը դարձավ ջրագնդակի մինչև 20 տարեկանների Ասիայի չեմպիոն

Pars Today - Իրանի ջրագնդակի երիտասարդական ազգային հավաքականը հաղթելով Չինաստանին, նվաճեց մինչև 20 տարեկանների ասիական մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ԻՌՆԱ-ին, Իրանի և Չինաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականները Սինգապուրում 2025 թվականի Ասիայի առաջնության եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին և Իրանի հավաքականը փայլուն կերպով ներկայանալով՝ 15-11 հաշվով հաղթանակ գրանցեց:

Այս հաղթանակը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Իրանը խմբային փուլում պարտվել էր Չինաստանի հետ խաղում 13-11 հաշվով, սակայն եզրափակչում կատարյալ խաղով հաղթեց ու դարձավ չեմպիոն։

Իրանի ջրագնդակի երիտասարդական ազգային հավաքականը նաև նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր՝ հայտնվելով լավագույն քառյակում։