Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Մարտ 31, 2025 06:10 Asia/Tehran
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ շարունակելով երկկողմ խորհրդակցությունները, ԻԻՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման հետ կապված հարցեր:
Աբբաս Արաղչին և Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։ Նախարարներն իրար շնորհավորել են Ֆեթրի տոնի առիթով:
Արաղչին բարձր է գնահատել ԱՄՆ-ի ուղերձն Իրանին փոխանցելու ԱՄԷ-ի պատրաստակամությունը և էմիրաթացի գործընկերոջը տեղեկացրել վերջին որոշումների և հետագա ծրագրերի մասին: