Իմամ Խամենեին ընդգծել է Սիոնիստական ռեժիմը ոչնչացնելու ջանքերի անհրաժեշտությունը
Pars Today - Իսլամական հեղափոխության առաջնորդը Սիոնիստական ռեժիմը համարել է տարածաշրջանի միակ միջնորդավորված ուժը և դրա ոչնչացմանը ձգտելը համարել է պարտականություն։
Երկուշաբթի օրը Ֆեթր տոնի աղոթքը կատարվեց հիշարժան շուքով և մեծ թվով հավատացյալ ու արժանավոր ժողովրդի ներկայությամբ ողջ Իսլամական Իրանում:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մարդկանց անթիվ բազմություն Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի գլխավորությամբ Թեհրանի գլխավոր աղոթավայրում և հարակից փողոցներում կատարեցին տոնական աղոթքը:
Ֆեթր տոնի առիթով իր աղոթքի քարոզներում Իմամ Խամենեին ներկայացրեց որոշ կետեր տարածաշրջանի և իսլամական աշխարհի կարևորագույն զարգացումների մասին, որոնց կանդրադառնանք Pars Today-ի այս մեկնաբանությունում:
Մուսուլմանների վիշտը Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանության հետևանքով
Այաթոլլահ Խամենեին բարձր գնահատելով Ղոդսի միջազգային օրվա առթիվ ժողովրդի խուռներամ երթը, նշել է, որ Ռամադան ամսվա ընթացքում Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի շարունակական ցեղասպանությունն ու մանկասպանությունը մեծ վիշտ պատճառեց մուսուլմաններին և այս հանցագործությունները կատարվել են Պաղեստինը բռնագրավված հանցախմբին Ամերիկայի շարունակական օգնության և աջակցության ստվերում։
Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում գաղութատերերի միջնորդավորված ուժն է
Իմամ Խամենեին Սիոնիստական ռեժիմը անվանել է տարածաշրջանում գաղութատերերի միջնորդավորված ուժը և հավելել. -Արևմուտքը բազմիցս մեղադրում է տարածաշրջանի խիզախ ազգերին և պատվախնդիր երիտասարդությանը միջնորդավորված ուժ լինելու մեջ։ Բայց միանգամայն պարզ է, որ տարածաշրջանում միակ միջնորդավորված ուժը կոռումպացված ռեժիմն է, որը այլ երկրների դեմ պատերազմ հրահրելով, ցեղասպանություն կատարելով և ագրեսիա իրականացնելով շարունակում և ավարտին է հասցնում համաշխարհային պատերազմից հետո այս տարածաշրջանի վրա աչք դրած երկրների ծրագիրը։
Քննադատություն Մարդու իրավունքների նկատմամբ Արևմուտքի երկակի մոտեցման նկատմամբ
Ֆեթր տոնի աղոթքի քարոզներում Հեղափոխության առաջնորդը նաև քննադատել է Արևմուտքի երկակի մոտեցումը:
Անդրադառնալով աշխարհը փողով և լրատվամիջոցներով կառավարող գաղութատերերի հակաահաբեկչական պնդումներին՝ մեծարգո առաջնորդն ասաց. «Նույն մարդիկ, ովքեր իրենց ելույթներում ազգերի իրավունքների ու հողերի պաշտպանությունն անվանում են ահաբեկչություն և հանցագործություն, փոխարենը աչք են փակում սիոնիստների ցեղասպանության և բացահայտ ահաբեկչական գործողությունների վրա, կա՛մ օգնում են նման գործողությունների իրականացումը»:
Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում
Անդրադառնալով տարածաշրջանում Իսլամական Հանրապետության դիրքորոշումների կայունությանը, Իսլամական հեղափոխության առաջնորդն ասաց.-Մեր դիրքորոշումները կայուն են, և Ամերիկայի ու Սիոնիստական ռեժիմի թշնամությունը անցյալի պես շարունակվում է։
Իրանի վճռական պատասխանը ցանկացած արկածախնդրությանը
Ֆեթր տոնի աղոթքի երկրորդ քարոզի վերջում Այաթոլլահ Խամենեին երկու կարևոր կետ նշեց Ամերիկայի վերջին սպառնալից դիրքորոշման վերաբերյալ. Նախ, եթե դրսից ինչ-որ չարիք կատարվի, ինչն իհարկե քիչ հավանական է, անպայման ուժեղ հակահարված կստանան։ Երկրորդ՝ եթե թշնամին, ինչպես նախորդ տարիներին, մտածում է երկրի ներսում ապստամբություն ստեղծելու մասին, ապա ժողովուրդը բուռն պատասխան կտա խռովարարներին, ինչպես արեց անցյալում։