Թեհրանի լիակատար աջակցությունը Եմենին. Թշնամիները կզղջան Իրանին սպառնալու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i230868-Թեհրանի_լիակատար_աջակցությունը_Եմենին._Թշնամիները_կզղջան_Իրանին_սպառնալու_համար
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Al Masirah-ին տված հարցազրույցում խոսել է Եմենի ժողովրդին ամերիկյան հարձակումների դիմաց լիակատար աջակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2025 06:43 Asia/Tehran
  • Թեհրանի լիակատար աջակցությունը Եմենին
    Թեհրանի լիակատար աջակցությունը Եմենին

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Al Masirah-ին տված հարցազրույցում խոսել է Եմենի ժողովրդին ամերիկյան հարձակումների դիմաց լիակատար աջակցության մասին:

Ավելի քան մեկ տարի Եմենի զինված ուժերը թիրախավորում են Իսրայելի դիրքերը՝ ի աջակցություն Գազայի ճնշված ու հզոր ժողովրդի։ Եմենի զինված ուժերի խոսնակն ասել է․- Եմենի աջակցության հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել հրադադարի ռեժիմը և չի ավարտվել Գազայի հատվածի դաժան պաշարումը։

Ըստ Pars Today-ի, Միացյալ Նահանգները, որպես Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի և հանցագործությունների անվերապահ աջակից, անցյալ ամսից հարձակումներ է գործել Եմենի տարբեր շրջանների վրա, և այդ հարձակումները մինչ այժմ հանգեցրել են տասնյակ խաղաղ բնակիչների նահատակության և Եմենի ենթակառուցվածքների ոչնչացմանը:

Այս առնչությամբ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկուշաբթի երեկոյան «Al Masirah» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Եմենի դիմադրությանն Իրանի աջակցության մասին եւ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Եմենի լիիրավ աջակիցն է:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Al Masirah» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. -Հերոս եմենցիները կատաղի և խիզախորեն պաշտպանում են իրենց նպատակները, իսկ ամերիկացիները հարձակվեցին Եմենի վրա. Որովհետև նրանք տեսան, որ Սանաան հաղթել է և դիմադրում է։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եմենի դեմ ագրեսիան, որը ձգտում է տապալել Եմենի ժողովրդի կամքը, ձախողվելու է, և անժխտելի փաստն այն է, որ հնարավոր չէ Եմենի ժողովրդին հաղթել հարձակումների և ագրեսիայի միջոցով։

Արաղչին նշել է. «Այն պնդումը, թե Եմենի վրա հարձակումը իրանական տարածք ներխուժման նախերգանքն է, նորություն չէ, և մենք նման տեսակի բազմաթիվ սպառնալիքներ ենք լսել»:

Ընդգծելով, որ Թեհրանը չի ենթարկվի սպառնալիքների լեզվին և թույլ չի տա որևէ մեկին ուժով խոսել Իրանի հետ, Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը հայտարարել է.«Թշնամիները կզղջան իրենց սպառնալիքների համար»։