Փեզեշքյան․ Իրանը հաստատակամ է Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածություններն  իրագործելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i230876-Փեզեշքյան_Իրանը_հաստատակամ_է_Իրաքի_հետ_իր_բոլոր_պայմանավորվածություններն_իրագործելու_հարցում
Pars Today - Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահն ասել է.- Իրանը հաստատակամ է Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածություններն  իրագործելու հարցում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2025 12:28 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանը հաստատակամ է Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածություններն  իրագործելու հարցում

Pars Today - Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահն ասել է.- Իրանը հաստատակամ է Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածություններն  իրագործելու հարցում։ 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքյանը երեքշաբթի կեսօրին Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով իրաքցի պաշտոնյաներին ու ժողովրդին իսլամական Այդ ալ-Ֆիտր բարեբաստիկ տոնի կապակցությամբ, ասել է,-Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է  տարբեր ոլորտներում  ընդլայնել հարաբերությունները իր վաղեմի բարեկամի, եղբոր և հարևանի հետ։

Հուսալով ,որ իսլամական բոլոր երկրների միջև կամրապնդվի միասնությունը, Իրանի նախագահը հավելել է. «Մենք հաստատակամ ենք իրագործել Իրաքի հետ մեր բոլոր պայմանավորվածությունները, որպեսզի առավել քան երբևէ ամրապնդելով երկու երկրների և  այլ իսլամական  ու  հարևան երկրների միջև եղբայրական հարաբերությունները,  կարողանանք չեզոքացնել տարածաշրջանի երկրների միջև պառակտում առաջացնելու թշնամիների դավադրությունները»:

Այս հեռախոսազրույցում Իրաքի վարչապետը ևս Այդ ալ-Ֆիտր բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորելով Իրանի նախագահին ու ժողովրդին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության առաջնորդին,ասել է.-«Հուսով եմ, որ մեր ջանքերը կհանգեցնեն Իրանի, Իրաքի և բոլոր իսլամական երկրների միջև միասնության, համախմբվածության  և եղբայրության ամրապնդմանը, և որ հիմնվելով դրա վրա, մենք կկարողանանք առավել քան երբևէ զարգացնել տնտեսական հարաբերությունները իսլամական երկրների միջև»:

Մուհամմադ Շիա Ալ-Սուդանին նշել է.-«Զգայուն տարածաշրջանում գտնվելու բերումով Իրանի և Իրաքի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումը անհրաժեշտություն է, և մենք պետք է միավորվելով և ամրապնդելով հարաբերությունները, ավելի ամրապնդենք մեր դիրքերը երկու ժողովուրդների չարակամների դեմ։  Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը միշտ իրենց սրտակցությունն ու համերաշխությունն են հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին, և մենք կկանգնենք Իրանի կողքին՝ ընդդեմ անօրինական նկրտումների և վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով Աստծուն և  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ու նախագահի ցուցումներին, հաջողությամբ կհաղթահարի առջևում սպասվող դժվարին փուլը»։