Փեզեշքյան․ Իրանը ձգտում է ամրապնդել իր հարաբերություններն Ուզբեկստանի հետ
Pars Today - Իրանի նախագահը Ուզբեկստանի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է.«Մենք ջանում ենք հենվելով ընդհանրությունների վրա ամրապնդել երկու երկրների հարաբերությունները ՝ ի շահ մեր ժողովուրդների»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA լրատվական գործակալությունը,ԻԻՀ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի կեսօրին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հեռախոսազրույցում նրան և այդ երկրի ժողովրդին շնորհավորելով իսլամական Այդ ալ-Ֆիտր բարեբաստիկ տոնի և Նովրուզի՝ իրանական Նոր տարվա կապակցությամբ, ասել է․-Մենք ջանում ենք հենվելով Իրանի և Ուզբեկստանի ժողովուրդների քաղաքակրթական, մշակութային և կրոնական ընդհանրությունների վրա, էլ ավելի ամրապնդել տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Այս հեռախոսազրույցում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նաև իր և իր երկրի ժողովրդի անունից շնորհավորելով Իրանի նախագահին, ժողովրդին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին իսլամական Այդ ալ-Ֆիտր բարեբաստիկ տոնի կապակցությամբ, ասել է․-Մենք միշտ ականատես ենք եղել, որ Ձերդ Գերազանցությունը, որպես Իրանի նախագահ, քայլեր եք ձեռնարկել ազգային միասնության ամրապնդման, առաջընթացի արագացման, և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Հուսով եմ, որ Իրանի և Ուզբեկստանի հարաբերությունների ընդլայնման ճանապարհային քարտեզը մեր փոխադարձ ջանքերով հնարավորինս արագ կիրականացվի։
Միրզիյոևը նաև Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ շնորհավորել է դոկտոր Փեզեշքյանին, Իրանի ժողովրդին և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին: