Իրանում լապարասկոպիայի սարքերի և նյարդաբանության տեխնոլոգիաների տեղայնացումից մինչև ճանապարհաշինական սարքավորումներ
-
Լապարասկոպիկ սարքերի տեղայնացում Իրանում
Pars Today - Իրանցի գիտնականները տեղայնացրել են լապարասկոպիկ սարքը։ Սպահանում իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտողների ու մասնագետների ջանքերի շնորհիվ Իրանում տեղայնացվել է լապարասկոպիկ սարքի նախագծումն ու արտադրությունը։
Pars Today-ի հաղորդման համաձայն, իրանական գիտելիքահենք այս ընկերության տնօրեն Այաթ Թաջին ասել է.- «Լապարասկոպիկ սարքը ներառում է աստղադիտակ, պատկերների հավաքածու (տեսախցիկ և ոսպնյակ), Գազի մատակարարման փչակ և սառը լույս։ Այս սարքը տեղայնացնելու համար օգտագործվել են գիտելիքահենք ու մասնավոր ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների ու համալսարանների կարողություններն ու հնարավորությունները, և այս ոլորտում իրանցի մասնագետ վիրաբույժների խորհուրդները»։
Թաջին ընդգծել է. «Լապարասկոպիկ սարքը իրանցի հայտնի վիրաբույժների կողմից օգտագործվել է տարբեր նահանգներում, այդ թվում՝ Սպահանում, Թեհրանում և Շիրազում, և առաջարկվել է այլ վիրաբույժների»։
Նյարդաբանության սարքավորումների և ճանաչողական տեխնոլոգիաների տեղայնացում
Մեկ այլ լուրի համաձայն՝ իրանական մի գիտելիքահենք ընկերություն արտադրելով էլեկտրաֆիզիոլոգիական և բժշկական սարքավորումներ,ներառյալ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), և Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), կարողացել է ճանապարհ հարթել այս ոլորտում հետազոտությունների և ուսումնասիրությունների զարգացման համար:Գիտելիքահենք այս ընկերության գիտահետազոտական և լաբորատորիայի բաժնի տնօրեն Բաբաք Ռեզայի Աֆշարն անդրադառնալով էլեկտրոնիկայի, բժշկական ճարտարագիտության, նյարդաբանության և ճանաչողական տեխնոլոգիաների ոլորտներում գիտելիքի վրա հիմնված գիտահետազոտական և կրթական արտադրանքի արտադրությանը, ասել է,-«Իրանական գիտելիքահենք այս ընկերությունը, արտադրելով էլեկտրաֆիզիոլոգիական և բժշկական սարքավորումներ,Sabtel ապրանքանիշի ներքո, փորձում է բավարարել բժշկական սարքավորումների ոլորտի կարիքները և ճանապարհ հարթել այս ոլորտում հետազոտությունների և ուսումնասիրությունների զարգացման համար»:
Երկու սարքավորումների տեղայնացում Իրանի արդյունաբերության և ճանապարհաշինության ոլորտում
Իրանական մեկ այլ գիտելիքահենք ընկերությանը հաջողվել է տեղայնացնել Slurry պոմպերի, ինչպես նաև քարի ջարդիչ սարքերի արտադրությունը: Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իրանական գիտելիքահենք այս ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Շարիֆին ասել է. «Որպես Slurry պոմպերի արտադրության առաջին կենտրոնն Իրանում, այս համալիրը հիմք է հանդիսացել ցանկացած հզորությամբ ցանկացած տեսակի պոմպերի արտադրության համար, և այս սարքի նախագծման և արտադրության բոլոր փուլերն իրականացվել են իրանցի ինժեներների կողմից, և մենք այժմ այն ձուլում ենք: Քարի ջարդիչները օգտագործվում են հանքարդյունաբերության և ճանապարհաշինության ոլորտում և կիրառվում են երկրի պղնձի արդյունաբերության խոշոր ազգային նախագծերում»:
Տեղայնացում՝ Իրանի Խուզեստան նահանգի պողպատաշինության ոլոտրում․14,3 միլիոն եվրոյի խնայողություն
Մյուս կողմից, Խուզեստան նահանգում գտնվող իրանական պողպատաշինության ընկերությանը հաջողվել է 1752 արդյունաբերական մասերի և սարքավորումների տեղայնացման նախագծի իրականացմամբ հասնել 14,379 միլիոն եվրոյի խնայողության։ Այս ոլորտում առաջին անգամ այս քայլը կատարվել է ներմուծումից կախվածությունը նվազեցնելու, ներքին արտադրությունն ուժեղացնելու և Իրանի տեղական արդյունաբերությանը աջակցելու նպատակով։ Իրականացնելով այս նախագիծը՝ Խուզեստան նահանգի պողպատաշինության ընկերությունը կարևոր քայլ է կատարել Իրանի պողպատի ոլորտում արդյունաբերական ինքնաբավության և կայուն զարգացման ուղղությամբ: Ընկերության պաշտոնյաները հայտարարել են, որ արտարժութային խնայողությունների այս ծավալը ոչ միայն կնպաստի ծախսերի կրճատմանը, այլև ճանապարհ կհարթի ներքին և միջազգային շուկաներում արտադրողականության և մրցունակության բարձրացման համար։