Իրանն աշխարհին կոչ է արել դատապարտել Թրամփի սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/iran-i231022-Իրանն_աշխարհին_կոչ_է_արել_դատապարտել_Թրամփի_սպառնալիքները
Հինգշաբթի օրը Մոսկվայում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթռավանչին կոչ է արել դատապարտել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ նախագահի խոսքերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2025 13:43 Asia/Tehran
  • Իրանն աշխարհին կոչ է արել դատապարտել Թրամփի սպառնալիքները

Հինգշաբթի օրը Մոսկվայում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթռավանչին կոչ է արել դատապարտել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ նախագահի խոսքերը։

Այս հանդիպմանը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելու ԱՄՆ նախագահի վերջին սպառնալիքին, Թախթռավանչին այս խոսքերն անվանել է վտանգավոր և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող, որոնք արգելում են ուժի կիրառումը երկրների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ։

Մինչդեռ հինգշաբթի օրը, ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է.-Միջուկային էներգիայի ենթակառուցվածքը ռմբակոծելու Թեհրանի դեմ ուղղված արտաքին սպառնալիքներն անընդունելի են։

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը նույնպես դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները։
Ըստ Pars Today-ի, Կուբայի արտգործնախարարը հինգշաբթի օրը X սոցիալական ցանցում գրել է.«Մենք դատապարտում ենք Իրանին ռմբակոծելու ԱՄՆ սպառնալիքների շարունակությունը, որը որպես միջուկային համաձայնության հասնելու ճնշում գործադրելու միջոց, վտանգում է միջազգային խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը և կարող է լուրջ և անուղղելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Մարտի 31-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում շարունակել է Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքները, ասելով․-Եթե ​​Իրանը չհամաձայնի, կռմբակոծվի․ Ռմբակոծություն, որի նմանը երբեք չի տեսել»:

Այս սպառնալիքից հետո Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ամերիկայի հարցերով գլխավոր տնօրենը որպես ամերիկյան շահերի պաշտպան կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ղեկավարի պաշտոնակատարին և նրան է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական նախազգուշական նոտան։