Հրապարակվել է ֆուտզալի դասակարգման աղյուսակը. Իրանը հինգերորդ տեղում է
Հրապարակվել է աշխարհի ֆուտզալի դասակարգման թարմացված աղյուսակը և Իրանը գտնվում է հինգերորդ տեղում:
Ինչպես տեղեկացնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը, որի հիման վրա Իրանի ֆուտզալի հավաքականը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ մեկ քայլ բարձր Մարոկկոյից և շարունակում է կրել Ասիայի լավագույն հավաքականի կոչումը։
Աղյուսակի առաջին և երկրորդ տեղերում են, համապատասխանաբար, Բրազիլիան ու Պորտուգալիան, իսկ Իսպանիան Արգենտինային գերազանցելուց հետո զբաղեցրել է երրորդ տեղը։
Լավագույն 10 թիմերի մեջ ամենամեծ անկումը գրանցել է Ղազախստանը՝ նահանջելով 2 տեղով և զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ զիջելով Մարոկոյին։