Շահնամե և Հաֆթ սին. Ռուս ուսանողների ծանոթացումն Իրանի գրական և մշակութային ժառանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i231042-Շահնամե_և_Հաֆթ_սին._Ռուս_ուսանողների_ծանոթացումն_Իրանի_գրական_և_մշակութային_ժառանգությանը
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ Ռուսաստանի Կազանի դաշնային համալսարանում անցկացվել են Իրանական լեզվի և մշակույթի օրեր։ Նովրուզի առիթով միջոցառումները կազմակերպվել են Կազանի դաշնային համալսարանի Միջազգային հարաբերությունների, պատմության և արևելագիտության ինստիտուտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2025 13:40 Asia/Tehran
  • Շահնամե և Հաֆթ սին. Ռուս ուսանողների ծանոթացումն Իրանի գրական և մշակութային ժառանգությանը

Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ Ռուսաստանի Կազանի դաշնային համալսարանում անցկացվել են Իրանական լեզվի և մշակույթի օրեր։ Նովրուզի առիթով միջոցառումները կազմակերպվել են Կազանի դաշնային համալսարանի Միջազգային հարաբերությունների, պատմության և արևելագիտության ինստիտուտում։

«Իրանական լեզվի և մշակույթի օրերի» ընթացքում տեղի են ունեցել միջոցառումներ, այդ թվում  պարսկերեն պատմվածքներ գրելու մրցույթ, պոեզիայի ընթերցումներ, ներկայացումներ և քննարկումներ  իրանցի հայտնի բանաստեղծ՝ Հաքիմ Աբոլ-Ղասեմ Ֆերդուսիի և նրա ստեղծագործությունների մասին:

Ամենաակնառու ծրագրերից էր «Պարսից պոեզիայի և երաժշտության գիշերը», որը նվիրված էր Նիզամի Գյանջավիի ստեղծագործություններին։ Իրանագիտության կենտրոնի տնօրեն Մաստորեհ Ահմադովան այս միջոցառման ընթացքում ուսանողներին ներկայացրեց պարսից պոեզիայի հասկացությունները և դրանց ազդեցությունը արևելյան և արևմտյան գրականության վրա։

Այս միջոցառումներն ավարտվեցին «Ծանոթանալ Նովրուզյան ավանդույթներին» թեմայով նիստով, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին Նովրուզյան ծեսերը, տեղական սովորույթները և Իրան կատարած ճամփորդության հուշերը: Թաթարստանի Հանրապետության Նովրուզյան  արարողության ժամանակ ևս Ահմադովան  իր ելույթում մասնակիցներին ներկայացրեց իրանական ավանդույթները, ինչպիսիք են Խանե Թեքանին, Հաֆթ սինը,և  մեծահասակներին հարգելը։ Նա նաև  ցուցադրեց տեսանյութեր: