Շահնամե և Հաֆթ սին. Ռուս ուսանողների ծանոթացումն Իրանի գրական և մշակութային ժառանգությանը
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ Ռուսաստանի Կազանի դաշնային համալսարանում անցկացվել են Իրանական լեզվի և մշակույթի օրեր։ Նովրուզի առիթով միջոցառումները կազմակերպվել են Կազանի դաշնային համալսարանի Միջազգային հարաբերությունների, պատմության և արևելագիտության ինստիտուտում։
«Իրանական լեզվի և մշակույթի օրերի» ընթացքում տեղի են ունեցել միջոցառումներ, այդ թվում պարսկերեն պատմվածքներ գրելու մրցույթ, պոեզիայի ընթերցումներ, ներկայացումներ և քննարկումներ իրանցի հայտնի բանաստեղծ՝ Հաքիմ Աբոլ-Ղասեմ Ֆերդուսիի և նրա ստեղծագործությունների մասին:
Ամենաակնառու ծրագրերից էր «Պարսից պոեզիայի և երաժշտության գիշերը», որը նվիրված էր Նիզամի Գյանջավիի ստեղծագործություններին։ Իրանագիտության կենտրոնի տնօրեն Մաստորեհ Ահմադովան այս միջոցառման ընթացքում ուսանողներին ներկայացրեց պարսից պոեզիայի հասկացությունները և դրանց ազդեցությունը արևելյան և արևմտյան գրականության վրա։
Այս միջոցառումներն ավարտվեցին «Ծանոթանալ Նովրուզյան ավանդույթներին» թեմայով նիստով, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին Նովրուզյան ծեսերը, տեղական սովորույթները և Իրան կատարած ճամփորդության հուշերը: Թաթարստանի Հանրապետության Նովրուզյան արարողության ժամանակ ևս Ահմադովան իր ելույթում մասնակիցներին ներկայացրեց իրանական ավանդույթները, ինչպիսիք են Խանե Թեքանին, Հաֆթ սինը,և մեծահասակներին հարգելը։ Նա նաև ցուցադրեց տեսանյութեր: