Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի նախազգուշացումն Իսլամական Հանրապետության թշնամիներին
Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է. «Դիմադրության ճակատը դեռ չի ներկայացրել իր ողջ կարողությունը և մտածում է վերահսկել պատերազմը, բայց եթե պետք լինի, պատերազմի շրջանակն ու ուժգնությունը վեր կլինի թշնամու երևակայությունից»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, որը մեջբերում է Al-Alam լրատվական գործակալությունը, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբի հրամանատարների և ղեկավարների հավաքում, շնորհավորելով իրանական Ամանորն ու բնության գարունը, անցած տարին անվանելով շատ ծանր, մեծ և դժվարին անցումների տարի հավելեց. «Այս դժվարին փուլերն անցնելը համարվում է մեծ ձեռքբերում»։
Նա մատնանշելով Ազնիվ խոստում հակաիսրայելական օպերացիան ընդգծել է. «Իհարկե, այս գործողությունը պատմության ավարտը չէր, այլ ելակետը»։
Գեներալ-մայոր Սալամին վճռականորեն հայտարարել է. «Մենք մտահոգ չենք: Մեզ ընդհանրապես չի անհանգստացնում պատերազմը: Մենք պատերազմ չենք սկսելու, բայց պատրաստ ենք ցանկացած պատերազմի: Գոյության և ինքնության համար պատերազմելու ծարավը փաստ է զինված ուժերում և ժողովրդի մեջ: Մենք պատրաստ թշնամու թե՛ հոգեբանական և թե՛ մարտական գործողությունների համար, բայց նրա դիմաց ոչ մի հետքայլ չենք անելու»:
Գեներալ-մայոր Սալամին պարզաբանելով որ մենք ձեռնահասու ենք մեր թշնամուն հայտարարեց. «Մեծ ուժ է կուտակվել։ Եթե թշնամին ցանկանում է բացել մեր փակ ձեռքերը՝ տեսնելու մեր հզորության իրականությունը, մենք պատրաստ ենք»։