Որո՞նք են իրանական ԱԹՍ կրող ռազմանավի բնութագրերը
-
Իրանական «Շահիդ Բահման Բաղերի» անվան ԱԹՍ կրող ռազմանավի լուսանկարը
Parstoday- Իրանական «Շահիդ Բահման Բաղերի» անվան ԱԹՍ կրող ռազմանավը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի նորագույն և առաջադեմ նավերից է, որը նախագծվել և կառուցվել է այս ուժերի ռազմածովային գործողություններն ուժեղացնելու և մեծացնելու նպատակով։
Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ տեղի ունեցավ իրանական «Շահիդ Բահման Բաղերի» անվան ԱԹՍ կրող ռազմանավի շնորհանդեսի և շահագործման արարողությունը։ Parstoday-ի այս հոդվածում հայացք կնետենք իրանական այս ԱԹՍ կրող ռազմանավի բնութագրերին․
Այն կրում է 60 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռային կայան
«Շահիդ Բաղերի» նավը ունի 240 մետր երկարություն և 21 մետր բարձրություն։ Այս նավը հագեցած է ուղղաթիռներով, հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով և ունի վերելակ՝ ուղղաթիռ և ԱԹՍ տեղափոխելու համար։ «Շահիդ Բահման Բաղերի» անվան ԱԹՍ կրող ռազմանավը կարող է կրել 60 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռային կայանք։ Այս հրթիռների գործառնական հեռահարությունը տատանվում է 750 կմ-ից մինչև 2000 կմ՝ կախված տեղադրված հրթիռի տեսակից, ինչը կրկնապատկում է այս նավի հարձակողական կարողությունը։
22 հազար մղոն նավարկելու ունակություն
Կարելի է ասել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի «Շահիդ Բաղերի» ԱԹՍ կրող ռազմանավը, բոլոր տեսակի մարտական ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր կրելու և 22000 մղոն նավարկելու ունակությամբ, ԻՀՊԿ-ի մարտական ուժերը վերածում է օվկիանոսային նավատորմի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի խոսքով, այս նավն ունի ԱԹՍ-ների և ուղղաթիռների հատուկ անգարներ, որոնք կարող են մեկ տարի աշխատել ծովում՝ առանց ափ վերադառնալու անհրաժեշտության: Բացի իր ռազմական հնարավորություններից, այս նավը անհրաժեշտության ժամանակ կարող է օգնել ապահովել երկրի կենսապահովման և տնտեսական նավագնացության գծերը։
180 մետր երկարությամբ թռիչքուղի
Իր ներսում նավախումբ ունենալուց բացի, Շահիդ Բաղերի նավն ունի 180 մետր երկարությամբ թռիչքուղի, որի վրա կարող են թռչել և վայրէջք կատարել անօդաչու սարքերն ու ուղղաթիռները: Բացի անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների մասնակցությամբ գործողություններից, այս նավը հագեցած է Նուր ընտանիքի «երկիր-երկիր» թեւավոր հրթիռներով, իսկ առանձին հարթակ է հատկացված հականավային հրթիռների համար։
Արհեստական խոտածածկ դաշտ
Այս նավն ունի առաջադեմ սարքավորումներ ու հնարավորություններ, որոնք ներառում են տարբեր մարտական թիմեր, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, սուզման թիմեր, հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի թիմեր, աջակցության համալիրներ, այդ թվում՝ 6 մահճակալով մասնագիտացված հիվանդանոց, վիրահատարան, լաբորատորիա, դեղատուն և նույնիսկ արհեստական խոտածածկ դաշտ՝ տարբեր ակտիվությունների համար:
Տարբեր այլ հատկանիշներ
• Անօդաչու թռչող սարքերի կրումը և արձակումը. Այս նավը կարող է կրել և արձակել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, ինչը նպաստում է ռազմածովային նավատորմի հետախուզական ու հսկողության կարողությունների բարձրացմանը:
• Առաջադեմ սարքավորումներ. այս նավը հագեցած է ժամանակակից զենքերով և էլեկտրոնային համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս տարբեր գործողություններ իրականացնել:
• Բազմաֆունկցիոնալ գործողություններ. այս նավն ունի տարբեր գործողություններ կատարելու ունակություն, ներառյալ պարեկություն, հետախուզում և մակերևութային ու ստորջրյա ուժերի աջակցություն: