Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i231114-Թեհրանը_մտադիր_չէ_միջուկային_զենք_ստեղծել._Իրանի_ԱԳՆ
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2025 13:55 Asia/Tehran
  • Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա հայտարարությունը հնչել է ի պատասխան Իրանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ միջուկային զենք ստեղծելու մասին առաջարկի, որպեսզի հավասար բանակցություններ վարվեն Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ:

«Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է։ Այն բազմիցս հնչեցվել է հենց այս ամբիոնից։ Իր վերջին գրառմամբ երկրի ԱԳ նախարարը հստակ նշել է, որ Իրանը երբեք և ոչ մի պարագայում չի ձգտել միջուկային զենք ունենալ: Այս հարցը մեր ռազմավարության և համոզմունքների մի մասն է և հիմնված է Գերագույն առաջնորդի որոշման վրա», - հայտարարել է Բաղային։