Իրանի առաջնահերթությունը բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i231254-Իրանի_առաջնահերթությունը_բոլոր_հարևան_երկրների_տարածքային_ամբողջականությունը_հարգելն_է
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչը Իրան-Հայաստան համատեղ ցամաքային զորավարժությունների շրջանակներում ասել է. «Հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգումն ԻԻՀ առաջնահերթությունն է»։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Ապրիլ 11, 2025 09:54 Asia/Tehran
  • Իրանի առաջնահերթությունը բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչը Իրան-Հայաստան համատեղ ցամաքային զորավարժությունների շրջանակներում ասել է. «Հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգումն ԻԻՀ առաջնահերթությունն է»։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ ԶՈՒ ԳՇ բարձր ներկայացուցիչ, բրիգադի գեներալ սեյեդ Մորթեզա Միրիանը, Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունների շրջանակում, հայտարարել է. «Ըստ ԻԻՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարության, բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունները և բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն Իրանի սրբազան համակարգի առաջնահերթություններն են»։

Նշելով, որ Պահապանների կորպուսի ստորաբաժանումները գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում, նա հավելել է․ «ԻՀՊԿ ցամաքային ուժերը իրականացրել են համապատասխան միջոցառումներ՝ զորավարժությունների ընթացքում բարեկամ և եղբայրական Հայաստանի գործողությունները պլանավորելու և լավագույնս համակարգելու համար»։

Բրիգադի գեներալ Միրիանը հավելել է․ «Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունները կանցկացվեն լավագույնս՝ անհրաժեշտ համակարգմամբ»։

Երկօրյա այս համատեղ զորավարժությունը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման ու անվտանգության հաստատման  նկատմամբ ։