Բաղայի. Իրանը բարյացակամ է իր դիվանագիտական մոտեցումներում
https://parstoday.ir/hy/news/iran-i231270-Բաղայի._Իրանը_բարյացակամ_է_իր_դիվանագիտական_մոտեցումներում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նախօրեին այս բանակցությունները համարել է Ամերիկայի մտադրություններն ու լրջությունը գնահատելու առիթ և ընդգծել, որ Իրանը բարյացակամ է իր դիվանագիտական մոտեցումներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2025 13:04 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանը բարյացակամ է իր դիվանագիտական մոտեցումներում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների նախօրեին այս բանակցությունները համարել է Ամերիկայի մտադրություններն ու լրջությունը գնահատելու առիթ և ընդգծել, որ Իրանը բարյացակամ է իր դիվանագիտական մոտեցումներում։

Շաբաթ օրը Օմանում Իրանի հետ անուղղակի բանակցություններում Ամերիկայի մտադրության և լրջության գնահատումը կարող է օգնել որոշել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը, ապրիլի 12-ին, Օմանում։ Երկու երկրների պատվիրակությունները գլխավորում են արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Բաղային ընդգծել է, որ Իրանը բարեխղճորեն դիմում է դիվանագիտությանը և երկխոսության իրական հնարավորություն է փնտրում։

Այս բանակցություններն առիթ են Ամերիկայի մտադրություններն ու լրջությունը գնահատելու համար։

Իրանը ձգտում է իրատեսական գնահատական ​​տալ մյուս կողմին և զերծ է մնում նախապաշարմունքներից ու կանխատեսումներից։

Այս բանակցությունների արդյունքները կարող են ազդել Իրանի ապագա որոշումների ու գործողությունների վրա։

Օմանի բանակցությունները կարող են շրջադարձային լինել Իրան-ԱՄՆ հարաբերություններում։ Միացյալ Նահանգները պետք է ցույց տա, թե արդյոք իրապես հավատարիմ է դիվանագիտությանը և Իրանի հետ հարցերը երկխոսության միջոցով լուծելուն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանձնվում սպառնալիքներին, և այս անգամ, չնայած ԱՄՆ-ի հանդեպ ունեցած անվստահությանը, դիվանագիտությամբ փորձելու է թուլացնելու այդ երկրի հետ լարվածությունը: