Փեզեշքյան․ Իրաքի հետ հարաբերություններն Իրանի արտաքին հարաբերություններում մեծ նշանակություն ունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i231272-Փեզեշքյան_Իրաքի_հետ_հարաբերություններն_Իրանի_արտաքին_հարաբերություններում_մեծ_նշանակություն_ունեն
Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է այդ երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը՝ որպես Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հենասյուներից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2025 13:18 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրաքի հետ հարաբերություններն Իրանի արտաքին հարաբերություններում մեծ նշանակություն ունեն

Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է այդ երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը՝ որպես Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հենասյուներից մեկը։

Իրանը և Իրաքը, որպես երկու հարևան երկրներ, որոնք ունեն ընդհանուր պատմություն, մշակույթ և աշխարհագրական սահման, միշտ էլ սերտ հարաբերություններ են ունեցել։ Այս հարաբերություններն ավելի կարևոր են դարձել Իրաքում Բաասական վարչակարգի տապալումից և տարածաշրջանում քաղաքական և անվտանգության զարգացումներից հետո:

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․-Իրանը վճռական է իրագործել Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածությունները.։

Փեզեշքյանն այս զրույցում ընդգծել է Իրանի և Իրաքի ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը և այն համարել Իրանի արտաքին քաղաքականության հենասյուներից մեկը։

Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը նույնպես ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ համագործակցելու Իրանի հետ՝ կայունությունն ու անվտանգությունը խթանելու համար։

Երկուստեք հույս հայտնեցին, որ շուտով հնարավորություն ստեղծվի հանդիպել՝ քննարկելու հարաբերությունների ամրապնդման և հետագա համագործակցության հետ կապված հարցերը։

Այն պայմաններում, երբ տարածաշրջանը բախվում է անվտանգության և տնտեսական մարտահրավերների, Իրանի և Իրաքի միջև սերտ համագործակցությունը կարող է հաջող օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար:
Այս հարաբերությունները ոչ միայն օգուտ կտան երկու երկրներին, այլև կարող են նպաստել տարածաշրջանի ընդհանուր կայունությանն ու անվտանգությանը։