Փեզեշքյան․ Իրաքի հետ հարաբերություններն Իրանի արտաքին հարաբերություններում մեծ նշանակություն ունեն
Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է այդ երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը՝ որպես Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հենասյուներից մեկը։
Իրանը և Իրաքը, որպես երկու հարևան երկրներ, որոնք ունեն ընդհանուր պատմություն, մշակույթ և աշխարհագրական սահման, միշտ էլ սերտ հարաբերություններ են ունեցել։ Այս հարաբերություններն ավելի կարևոր են դարձել Իրաքում Բաասական վարչակարգի տապալումից և տարածաշրջանում քաղաքական և անվտանգության զարգացումներից հետո:
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․-Իրանը վճռական է իրագործել Իրաքի հետ իր բոլոր պայմանավորվածությունները.։
Փեզեշքյանն այս զրույցում ընդգծել է Իրանի և Իրաքի ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը և այն համարել Իրանի արտաքին քաղաքականության հենասյուներից մեկը։
Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը նույնպես ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ համագործակցելու Իրանի հետ՝ կայունությունն ու անվտանգությունը խթանելու համար։
Երկուստեք հույս հայտնեցին, որ շուտով հնարավորություն ստեղծվի հանդիպել՝ քննարկելու հարաբերությունների ամրապնդման և հետագա համագործակցության հետ կապված հարցերը։
Այն պայմաններում, երբ տարածաշրջանը բախվում է անվտանգության և տնտեսական մարտահրավերների, Իրանի և Իրաքի միջև սերտ համագործակցությունը կարող է հաջող օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար:
Այս հարաբերությունները ոչ միայն օգուտ կտան երկու երկրներին, այլև կարող են նպաստել տարածաշրջանի ընդհանուր կայունությանն ու անվտանգությանը։