Բաղայի. Գերմանիայի քայլը՝ Մարդու իրավունքների խորհրդին հակաիրանական բանաձեւ ներկայացնելու համար, միջամտողական է
https://parstoday.ir/hy/news/iran-i231278-Բաղայի._Գերմանիայի_քայլը_Մարդու_իրավունքների_խորհրդին_հակաիրանական_բանաձեւ_ներկայացնելու_համար_միջամտողական_է
Pars Today. Իրանի ԱԳՆ խոսնակը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Գերմանիայի ԱԳՆ-ի վերջին դիրքորոշումն անվանել է միջամտողական ու կեղծարարություն՝ դատապարտելով այն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2025 14:17 Asia/Tehran
  • Բաղայի. Գերմանիայի քայլը՝ Մարդու իրավունքների խորհրդին հակաիրանական բանաձեւ ներկայացնելու համար, միջամտողական է

Pars Today. Իրանի ԱԳՆ խոսնակը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Գերմանիայի ԱԳՆ-ի վերջին դիրքորոշումն անվանել է միջամտողական ու կեղծարարություն՝ դատապարտելով այն։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Էսմայիլ Բաղային այսօր՝ ապրիլի 11-ին, անդրադառնալով Գերմանիայի կողմից մարդու իրավունքների մեխանիզմների շարունակական չարաշահմանը այլ երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ իր քաղաքական նպատակներն առաջ մղելու համար, այդ երկրի քայլը Բրիտանիայի և մի շարք այլ պետությունների հետ միասին՝ Մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձև ներկայացնելու հարցում համահունչ  է համարել  մարդու իրավունքների հարցում իրենց ընտրովի մոտեցմանը և երկակի ստանդարտներին: Նա հավելել է․ Գերմանիան, որպես Իսրայելի ցեղասպան ռեժիմին զենք մատակարարող երկրորդ պետություն, մեղսակից է Պաղեստինի և տարածաշրջանի անմեղ ժողովրդի դեմ իրականացված բոլոր հանցագործություններին և մարդու և մարդասիրական իրավունքների կոպիտ ոտնահարմանը, հետևաբար, նա չունի որևէ բարոյական և օրինական իրավունք՝ մարդու իրավունքների հարցում իրեն բարեխղճի տեղ դնելու համար:

Հիշեցնելով իրանական ազգի պատմական պահանջը, որ Գերմանիան պատասխանատվության ենթարկվի նախկին իրաքյան ռեժիմի քիմիական զենքի ծրագրի մշակման գործում իր ակտիվ և գիտակցված մասնակցության համար, որը պարտադրված պատերազմի ժամանակ հանգեցրեց տասնյակ իրանցի զինվորների և խաղաղ բնակիչների նահատակությանն ու վիրավորմանը, Բաղային խորհուրդ է տվել գերմանացի պաշտոնյաներին, որ եթե նրանք ազնիվ են մարդու իրավունքների և արդարադատության վերաբերյալ իրենց պնդումներում, ապա Համաձայնեն Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական առաջարկին` ստեղծելու համատեղ փաստահավաք մեխանիզմ՝ բացահայտելու ճշմարտությունը Սադամի ռեժիմին քիմիական զենքով զինելու գործում գերմանական պետական ​​և մասնավոր ընկերությունների և իշխանությունների դերի մասին, որը վաղուց ներկայացվել է Թեհրանում Գերմանիայի դեսպանատանը: