Թեհրանն արձագանքել է Բեռլինի միջամտողական գործողություններին.
https://parstoday.ir/hy/news/iran-i231290-Թեհրանն_արձագանքել_է_Բեռլինի_միջամտողական_գործողություններին.
Իրան. Գերմանիան նախկինում եղել է Սադդամի հանցագործությունների գործընկերը, իսկ այժմ Նեթանյահուի հանցակիցն է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 12, 2025 06:18 Asia/Tehran
  • Թեհրանն արձագանքել է Բեռլինի միջամտողական գործողություններին.

Իրան. Գերմանիան նախկինում եղել է Սադդամի հանցագործությունների գործընկերը, իսկ այժմ Նեթանյահուի հանցակիցն է։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի Համանեն Թեհրանի վերբերյալ Գերմանիայի վերջին դիրքորոշումն անվանել է «միջամտողական» և խստորեն դատապարտել այն։ Նա նշել է, որ այդ գործողությունն Արևմուտքի ընտրովի մոտեցման և մարդու իրավունքների ոլորտում երկակի ստանդարտների կիրառման վկայություն է, դատապարտելով Գերմանիայի կողմից Իրանի ու այլ երկրների նկատմամբ մարդու իրավունքների մեխանիզմների շարունակական չարաշահումը` իր քաղաքական նպատակներն առաջ մղելու համար։
Բաղայի Համանեն անդրադարձել է նաև Գերմանիայի գիտակցված մասնակցությունը Իրաքի Բաաս ռեժիմի կողմից քիմիական զենքի ծրագրի մշակմանը և կոչ արել գերմանացի պաշտոնյաներին համաձայնվել փաստահավաք խումբ ստեղծելու Իրանի առաջարկին, եթե նրանք ազնիվ են մարդու իրավունքների հարցում:
Իրավաբանական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր  ուղերձում քիմիական զենքից տուժած իրանցիներին անվանել է մարդու իրավունքների մասին Գերմանիայի հայտարարությունների անհեթեթության կենդանի օրինակ՝ ընդգծելով, որ ժամանակի ընթացքը չի նվազեցնում Բեռլինի պատասխանատվությունը Սադդամի ռեժիմի ռազմական հանցագործություններին մասնակցելու համար։
Համատեղ փաստահավաք խումբ ստեղծելու Իրանի առաջարկը հիմնված է «ճշմարտության» և «արդարության» սկզբունքների վրա։