Իրանցի մասնագետները տեղայնացրել են երեք նոր արտադրանք
https://parstoday.ir/hy/news/iran-i231320-Իրանցի_մասնագետները_տեղայնացրել_են_երեք_նոր_արտադրանք
Սպահանի տեխնոլոգիական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները տեղայնացրել են օդանավակայանի հսկողության ցուցադրման համակարգը: Հետազոտական ինստիտուտի ղեկավար Վահիդ Ղաֆարինիան նշել է, որ այս համակարգն ավելի որակյալ է, քան Իրանում արտադրված մյուս մոդելները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2025 06:13 Asia/Tehran
  • Իրանցի մասնագետները տեղայնացրել են երեք նոր արտադրանք

Սպահանի տեխնոլոգիական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները տեղայնացրել են օդանավակայանի հսկողության ցուցադրման համակարգը: Հետազոտական ինստիտուտի ղեկավար Վահիդ Ղաֆարինիան նշել է, որ այս համակարգն ավելի որակյալ է, քան Իրանում արտադրված մյուս մոդելները։

Համակարգը մեծ արագությամբ ստանում, մշակում և ցուցադրում է տեղեկատվությունը տարբեր օդանավակայանի ռադարներից։ Այն ներառում է առաջնային, երկրորդային և ADS-B ռադիոտեղորոշիչներ: Այն կարևոր նշանակություն ունի խաղում օդանավակայանների աշտարակներում և օդային երթևեկության կառավարման կենտրոններում:

Խելացի օգնական տաք սալիկները կտրելու համար 

Իրանական գիտահեն ընկերությունը նախագծել և արտադրել է խելացի օգնական՝ արհեստական ինտելեկտի միջոցով տաք սալիկները կտրելու համար: Նոր համակարգը, փոխարինելով հին մեխանիկական (գլանավոր) մեթոդին, ապահովում է 99% գործառնական ճշգրտություն և ունի կառավարման սենյակին միանալու հնարավորություն։ Այս տեխնոլոգիան հանգեցրել է ծախսերի 70%-ով կրճատման՝ համեմատած արտասահմանյան մոդելների:

Թվային սլայդ սկաներ

 «Նեգարեշ Ռայանե Փույա» ընկերությանը հաջողվել է արտադրել առաջադեմ հնարավորություններով թվային սլայդ սկաներ։ Մինչև 2000 անգամ խոշորացնելու հնարավորությամբ այս սարքը հնարավորություն է տալիս թվայնացնել ապակե սլայդները և կիրառվում է հիվանդությունների ախտորոշման ոլորտում: Իրանում արատդրված սարքն ավելի ցածր արժեք , սակայն որակով չի զիջում արտասահմանյան նմուշներին։
 
Իրանական բրոնխոսկոպ

 Razavi Advanced Industries ընկերությունը, համագործակցելով պետական կառույցների հետ, նախագծել և արտադրել է բրոնխոսկոպ: Այս սարքը կիրառվում է թոքերի և շնչուղիների հետազոտման համար և հագեցած է տեսախցիկով և առաջադեմ լուսավորության համակարգով։ Առայժմ բժշկական կենտրոններ է առաքվել 50 սարք, իսկ արտասահմանյան մոդելների համեմատ ծախսերը կրճատվել են 70 տոկոսով։