Չնայած պատժամիջոցներին, Իրանական նավահանգիստներում բեռնաթափման ու բեռնման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել
-
Չնայած պատժամիջոցներին, Իրանական նավահանգիստներում բեռնաթափման ու բեռնման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել
Չնայած պատժամիջոցներին անցյալ տարի իրանական նավահանգիստները բեռների և բեռնարկղերի բեռնման և բեռնաթափման գործողությունների ռեկորդային ցուցանիշներ են գրանցել:
Նավահանգիստները, որպես միջազգային առևտրի մայրուղիներ, առանցքային դեր են խաղում երկրների տնտեսական զարգացման գործում։ Իր ռազմավարական աշխարհագրական դիրքով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքների խաչմերուկում Իրանը զգալի կարողություններ ունի համաշխարհային առևտրում կարևոր դեր խաղալու համար: Պարսից ծոցի և Օմանի ծովի միջոցով բաց ջրերի հասանելիությունը բացառիկ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային և համաշխարհային շուկաների հետ փոխգործակցության համար:
Ճանապարհների և քաղաքաշինության տրանսպորտի փոխնախարար, նավահանգիստների և ծովային կազմակերպության ղեկավար Սաիդ Ռասուլին հայտարարել է Իրանի նավահանգիստների գործողությունների վիճակագրությունը։ Նրա խոսքով, անցած տարի սեփական և սուվերեն նավահանգիստներում բեռնված և բեռնաթափված ապրանքների քանակը կազմել է 234 մլն 839 հազար տոննա, այդ թվում՝ 82 մլն տոննա նավթամթերք և 152 մլն տոննա ոչ նավթային ապրանքներ։ Ընդհանուր բեռների նավթային ապրանքների բաժինը կազմել է 44 տոկոս, ոչ նավթային ապրանքներինը՝ 56 տոկոս։
13 տոկոս աճ է գրանցվել նաև բեռնարկղերի շահագործման ոլորտում։ Արձանագրվել է 3 մլն 83 հազար TEU (20 ֆուտանոց կոնտեյներ) բեռնում-բեռնաթափում, որը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է համարվում։
Տրանսպորտի փորձագետ Հասան Քարիմնիան այս ձեռքբերումները համարել է 20 տարվա ռեկորդ իրանական նավահանգիստների համար և ընդգծել է որ ներկայիս մոտ 300 մլն տոննա հզորությամբ, ավելի քան 78 տոկոս կարողականությունը ցույց է տալիս այդ նավահանգիստների բարձր ներուժը։ Այս ռեկորդային ձեռքբերումը նաև ցույց է տալիս, որ պատժամիջոցները չեն կարողացել կանխել Իրանի ծովային փոխադրումների և արտաքին առևտրի առաջընթացը։