Ինչո՞ւ է կարևոր Իրանի ոչ նավթային արտահանման աճը դեպի հարևան երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i231348-Ինչո_ւ_է_կարևոր_Իրանի_ոչ_նավթային_արտահանման_աճը_դեպի_հարևան_երկրներ
Հաշվի առնելով տարածաշրջանում տնտեսական աճի կարևորությունը, վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, իր հիմնական ուշադրությունն ու պլանավորումը կենտրոնացրել է տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության ավելացման վրա: Զգալի տնտեսական ներուժը և հանքային, նավթի և գազի առատ պաշարները հատուկ դիրք են ստեղծել Իրանի համար, որպեսզի հարևան երկրները նույնպես կարողանան օգտվել այդ հնարավորություններից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2025 14:27 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է կարևոր Իրանի ոչ նավթային արտահանման աճը դեպի հարևան երկրներ

Հաշվի առնելով տարածաշրջանում տնտեսական աճի կարևորությունը, վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, իր հիմնական ուշադրությունն ու պլանավորումը կենտրոնացրել է տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության ավելացման վրա: Զգալի տնտեսական ներուժը և հանքային, նավթի և գազի առատ պաշարները հատուկ դիրք են ստեղծել Իրանի համար, որպեսզի հարևան երկրները նույնպես կարողանան օգտվել այդ հնարավորություններից։

Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ասգարին հայտարարել է. -Իրանի ոչ նավթային առևտուրը հարևան 15 երկրների հետ անցյալ տարի հասել է 74 միլիարդ 317 միլիոն դոլարի՝ 21 տոկոս աճով։

Ինչ վերաբերում է 15 հարևան երկրների միջև արժեքային առումով Իրանի ոչ նավթային առևտրի ամենաբարձր աճի տեմպերին, Իրանի մաքսային ծառայության պետը ասաց.-Անցյալ տարի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ոչ նավթային առևտուրն ամենաբարձր աճն է ունեցել հարևան երկրների մեջ։

Իրանի ոչ նավթային արտահանումն աճ է արձանագրել

Ոչ նավթային արտահանումը առանձնահատուկ նշանակություն ունի որպես երկրի տնտեսության հիմնարար հենասյուներից մեկը, հատկապես նավթ արդյունահանող երկրներում, ինչպիսին Իրանն է: Արտահանման այս տեսակը նշանակում է նավթից և նավթամթերքից բացի այլ ապրանքներ և ծառայություններ ուղարկել այլ երկրներ: Նավթի գների տատանումների պատճառով ոչ նավթային արտահանման հատվածի ամրապնդումը դարձել է Իրանի կառավարության և մասնավոր հատվածի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Երկրի արտարժութային եկամուտների ապահովման գործում շատ կարևոր դեր է խաղում նաև ոչ նավթային արտահանումը։ Նավթային եկամուտներից կախվածությունը նվազեցնելով՝ երկիրը կարողանում է ավելի լավ կառավարել նավթի գների տատանումները՝ օգտագործելով ոչ նավթային ապրանքների և ծառայությունների արտահանման եկամուտները:
Անցյալ տարի Իրանը ականատես եղավ իր ոչ նավթային արտահանման զգալի աճին, և ոչ նավթային արտահանման արժեքի աճով դարձավ համաշխարհային առևտրի ասպարեզում կարևոր դերակատար:

Այն իրավիճակում, երբ Իրանի տնտեսությունը բախվում է ճնշող պատժամիջոցներին, ոչ նավթային արտահանման զարգացումը համարվում է այդ խոչընդոտները հաղթահարելու և երկրի տնտեսական բարգավաճմանը նպաստելու հիմնական ռազմավարություններից մեկը:  Ոչ նավթային արտահանումը նաև արտարժութային եկամուտ է բերում երկրի ներմուծման կարիքները բավարարելու համար:

Հաշվի առնելով այս աճը և արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված Իրանի ջանքերը, Իրանի արտահանման ապագան խոստումնալից է թվում: Իրանը պետք է զարգացնի իր ենթակառուցվածքները և ընդլայնի առևտրային հարաբերությունները այլ երկրների հետ՝ առկա հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար։ Այս մոտեցմամբ Իրանը կարող է նպաստել իր տնտեսական զարգացմանը։

Իրանի ոչ նավթային առևտրի աճը ցույց է տալիս երկրի ներքին կարողություններն ու հնարավորությունները, քանի որ տնտեսական հատվածը շարունակում է առաջ մղել իր նպատակներն ու ծրագրերը՝ չնայած պատժամիջոցներին և խոչընդոտներին: Զբաղվածության ավելացումը և արտաքին կախվածության նվազեցումը հարևան երկրների հետ ոչ նավթային առևտրի աճի կարևորագույն ձեռքբերումներից են։

Ռազմավարական ապրանքների արտադրության ոլորտում Իրանի կարողություններին ուշադրություն դարձնելը և իրանական տնտեսության գիտելիքահենք հատվածի զգալի աճը հարմար հիմք են ստեղծում հարևան երկրների հետ համագործակցության համար, որպեսզի նրանք կարողանան օգտագործել նաև Իրանի հնարավորություններն այս ոլորտում։ Իրանում արտադրվող տնտեսական ապրանքների բազմազանությունը նույնպես հարմար հիմք կստեղծի տարածաշրջանային ու համաշխարհային շուկաներում իրանական ընկերությունների ներկայության համար։