Նահատակ Գագիկ Թումանյանի մայրը վերամիավորվել է իր որդու հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i231392-Նահատակ_Գագիկ_Թումանյանի_մայրը_վերամիավորվել_է_իր_որդու_հետ
Կյանքից հեռացավ Իրանի հայ նահատակներից մեկի՝ Գագիկ Թումանյանի մայրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2025 07:10 Asia/Tehran
  • Նահատակ Գագիկ Թումանյանի մայրը վերամիավորվել է իր որդու հետ

Կյանքից հեռացավ Իրանի հայ նահատակներից մեկի՝ Գագիկ Թումանյանի մայրը։

Ազնվափայլ տիկին Հասմիկ Միրզայան Հարությունյանը միացավ իր նահատակ որդուն։
Հայ նահատակ Գագիկ Թումանյանի մայրը կյանքից հեռացավ անցած հինգշաբթի օրը 102 տարեկան հասակում, Թեհրանի Սինա հիվանդանոցում և հուղարկավորվեց երեքշաբթի, ապրիլի 15-ին, Թեհրանի հայոց գերեզմանատանը։

Անկասկած, այս մեծապատիվ և ազնիվ մոր անունը հպարտություն է իրանահայության և իրանցիների համար, և խորհրդանիշն է այս հողի համար սերունդների դիմադրության, զոհաբերության ու նվիրումի և նրա անունը միշտ վառ կմնա մեր սիրելի Իրանի պատմական հիշողության մեջ։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակի մոր հետ հանդիպման ժամանակ հարցրել է նրան, թե արդյոք նա խնդրանքներ ունի, իսկ նահատակի մայրը, նրա հանդեպ ունեցած մեծ սիրով, աղոթել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի երկարակեցության համար:

Նահատակ Թումանյանի մայրն ասում էր․- Ես միշտ աղոթում եմ, որ պարոն Խամենեին երկար կյանք ունենա։ Ես նույնիսկ գնացի եկեղեցի, մոմ վառեցի և Աստծուց երկար կյանք խնդրեցի նրա համար:

Նախագահ Փեզեշքյանն այս նահատակ մօրը այցելեց այս տարի (2025թ․)՝ Հիսուս Քրիստոսի Ս․ Ծննդյան տոնի առիթով և բարձր գնահատեց այս նահատակի զոհողությունը և նրա մոր տոկունությունն ու դիմակայությունը։

Իրանահայ Գագիկ Թումանյանը Իրանի Իսլամական Հանրապետության բանակի սրբազան պաշտպանության տարիների նահատակներից էր։ Նա ծնվել է 1961 թվականին, նահատակվել 1987 թվականին Մարիվանի շրջանում։

Ի պատիվ այս թանկագին նահատակի արիության ու զոհաբերության՝ Թեհրանի քաղաքապետարանը Թեհրանի Շոա հրապարակն անվանակոչել է նահատակ Գագիկ Թումանյանի անունով։ 2017 թվականին այս հրապարակում նահատակի մոր եւ Թեհրանի փոխքաղաքապետի և մի շարք պետական ​​պաշտոնյաների ներկայությամբ կայացել է նահատակ Գագիկ Թումանյանի արձանի բացման արարողությունը։

Հայկական ալիքն իր ցավակցությունն է հայտնում այս անձնուրաց մոր հարազատներին, ինչպես նաև անձնուրացներին և մյուս նահատակների հարազատներին, Բարձրյալն Աստծուց հանգուցյալի համար հայցելով հոգու խաղաղություն և նահատակ որդու հետ միավորում։