Նաջաֆի. Հուսով ենք, որ Գրոսիի առաջիկա այցը կամրապնդի համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i231398-Նաջաֆի._Հուսով_ենք_որ_Գրոսիի_առաջիկա_այցը_կամրապնդի_համագործակցությունը
Pars Today - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հույս է հայտնել, որ գործակալության գլխավոր տնօրենի առաջիկա այցը Թեհրան կամրապնդի համագործակցությունը:
(last modified 2026-07-28T10:54:11+00:00 )
Ապրիլ 15, 2025 08:43 Asia/Tehran
  • Նաջաֆի. Հուսով ենք, որ Գրոսիի առաջիկա այցը կամրապնդի համագործակցությունը

Pars Today - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հույս է հայտնել, որ գործակալության գլխավոր տնօրենի առաջիկա այցը Թեհրան կամրապնդի համագործակցությունը:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, բացատրելով Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը գործակալության հետ համագործակցության գործընթացի վերաբերյալ, հույս է հայտնել, որ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցը Թեհրան կամրապնդի համագործակցությունը:

Երկուշաբթի գիշերը Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Ռեզա Նաջաֆին այս հայտարարությունն արել է Ռաֆայել Գրոսիին իր հավատարմագիրը հանձնելիս։

Նաջաֆին քննարկել է Իրանի և Գործակալության միջև համագործակցությունը, ինչպես նաև Գրոսիի առաջիկա այցը Թեհրան և ընդգծել գործակալության անկախ, տեխնիկական և անաչառ դերն այս հարցում:

Այս հանդիպմանը Գրոսսին նաև ընդգծել է Իրանի և Գործակալության միջև համագործակցության շարունակականությունը և խոսել բոլոր կողմերի միջև դրական և կառուցողական մթնոլորտ ստեղծելու ձգտման անհրաժեշտության մասին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ զարգացումների վերաբերյալ։