Իրանը տիրապետում է հակատանկային հրթիռային տեխնոլոգիային
https://parstoday.ir/hy/news/iran-i231458-Իրանը_տիրապետում_է_հակատանկային_հրթիռային_տեխնոլոգիային
Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմից հետո, հակատանկային հրթիռների արտադրությունը եղել է երկրի պաշտպանական արդյունաբերության հիմնական առաջնահերթություններից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2025 13:50 Asia/Tehran
  • Իրանական «Ալմաս» հակազրահային հրթիռը
    Իրանական «Ալմաս» հակազրահային հրթիռը

Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմից հետո, հակատանկային հրթիռների արտադրությունը եղել է երկրի պաշտպանական արդյունաբերության հիմնական առաջնահերթություններից մեկը։

8-ամյա պատերազմի ընթացքում հակատանկային կառավարվող հրթիռների բավարար պաշարների բացակայությունն այս ոլորտի նկատմամբ Իրանի ուշադրության հիմնական պատճառն էր։ Պատերազմից հետո իրականացվեցին  այնպիսի նախագծեր, ինչպիսին է «Փոթորիկը»՝ TOW հրթիռի հակադարձ ինժեներության համար, և նախագծվեցին այս ետսակի բազմաթիվ հրթիռներ։ 

Մենաշնորհը կոտրվեց

Ավելի հին հակատանկային հրթիռները պահանջում էին անմիջական տեսանելիություն և մշտական հսկողություն, ինչը ժամանակակից պատերազմում մեծացնում էր արձակման վայրի հայտնաբերման ռիսկը: 
«Կրակեք և մոռացեք» հրթիռների և վերևից հարձակման անհրաժեշտությունը հանգեցրեց այնպիսի համակարգերի զարգացմանը, ինչպիսիք են Javelin-ը և Spike-ը: Իրանը  կոտրեց մենաշնորհը «Ալմաստ» հրթիռով։

«Ալմաստ» հրթիռը

 «Ալմաստ» հրթիռն առաջին անգամ ներկայացվել է 2020 թվականին՝ արձակվելով «Աբաբիլ-3» անօդաչու թռչող սարքից։ Օդից արձակվող այս հրթիռը, հետ քաշվող թևերով, ջերմային պատկերի որոնիչով և Spike-ի նմանությամբ, ունակ է խոցել զրահապատ թիրախները և ամրությունները: Այն կարող է գործարկվել տարբեր հարթակներից և հասանելի է չորս մոդելներով․


«Ալմաստ» 1. 
Հեռահարությունը 200 մետրից մինչև 4 կիլոմետր, ուղղորդվում է երկու կետով։  
«Ալմաստ» 2. 
7 կմ հեռահարություն, որը հարմար է ճակատի խորքում գտնվող թիրախների համար, կարող է արձակվել Cobra ուղղաթիռից։ 
«Ալմաստ» 3. 
Հեռահարությունը 10 կմ, կրակելուց հետո փակվելու հնարավորություն և առաջադեմ ուղղորդում: 
Բադր՝ 200-ից 2000 մետր հեռավորության վրա, 600 մմ զրահապատ պողպատից ներթափանցելու և հենց հրթիռի արձակումից հետո թիրախավորվելու կարողություն։

«Ալմաստ» 4 և Enlos.  քայլ դեպի ապագա 
Անցյալ տարի կայացած Իրանի պաշտպանության նախարարության ձեռքբերումների ցուցահանդեսում ներկայացվել է «Ալմաստ» շարքի նոր հրթիռը: Այն ունի X-աձև լողակներ և նման է Spike Annulus-ին։ Ունի առնվազն 20 կիլոմետր հեռահարություն և տեսողական հեռավորությունից դուրս գտնվող թիրախներին հարվածելու կարողություն:

Բազմաթիվ ծրագրեր և ռազմավարական առավելություններ

«Ալմաստ» հրթիռները, որոնք կարող են տեղադրվել անօդաչու թռչող սարքերի վրա, ինչպիսին «Մոհաջեր-10»-ն է, մեծացրել են մեծ հեռավորություններում գտնվող թիրախների վրա Իրանի հարձակողական հնարավորությունները: Այս հրթիռները նաև ցածր ծախսեր են ենթադրում թշնամու թեթև և արագընթաց նավերի դեմ ռազմածովային մարտերում: 
«Ալմաստ» հրթիռի շնորհիվ Իրանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում, իսկ այդ զինատեսակների տեղայնացման ցիկլը ամրապնդել է զինված ուժերի մարտավարական հզորությունը։