Գրոսին ժամանել է Թեհրան
Pars Today.- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չորեքշաբթի երեկոյան կհանդիպի Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ, իսկ հինգշաբթի օրը կհանդիպի և կզրուցի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
Այս շաբաթ Գրոսին ՄԱԿ-ի գրասենյակում և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Նաջաֆիի հետ հանդիպման ժամանակ ասել է․-ՄԱԳԱՏԷ-ի հետ շարունակական համագործակցությունը կարևոր է այն ժամանակ, երբ դիվանագիտական լուծումները խիստ անհրաժեշտ են: