Արաղչին մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահին ուղղված՝ ԻԻՀ առաջնորդի նամակի մասին
(last modified Thu, 17 Apr 2025 12:15:51 GMT )
Ապրիլ 17, 2025 15:45 Asia/Tehran
  • Արաղչին մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահին ուղղված՝ ԻԻՀ առաջնորդի նամակի մասին

ԻԻՀ ԱԳ նախարարը, ով մեկնել է Մոսկվա՝ դիվանագիտական խորհրդակցությունների և Իսլամական հեղափոխության առաջնորդի գրավոր ուղերձը Վլադիմիր Պուտինին փոխանցելու նպատակով, ասել է․ «Ուղերձը վերաբերում է միջազգային, տարածաշրջանային զարգացումներին, երկկողմ խնդիրներին»։


Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Վնուկովո միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, Արաղչին խոսել է Վլադիմիր Պուտինին ուղղված՝ այաթոլլահ Խամենեիի գրավոր ուղերձի և այցի այլ նպատակների մասին։
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ այցն ունի մի քանի նպատակներ, այդ թվում՝ առաջնորդի գրավոր ուղերձի փոխանցումը։ Արաղչին հավելել է․ «Այցը համընկավ վերջին զարգացումների ու Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հետ»։ 
Նշելով, որ այցի ընթացքում խորհրդակցություններ կանցկացվեն տնտեսական նախագծերի և քաղաքական հարցերի շուրջ, Արաղչին հավելել է. «Մասնավորապես նախատեսվում են քննարկումներ Արևմտյան Ասիայի զարգացումների ու խնդիրների, Իսրայելի հանցագործությունների շարունակակության,  տարածաշրջանում առկա սպառնալիքների և ուկրաինական ճգնաժամի շուրջ»։
Պատասխանելով Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական պայմանագրի մասին հարցին՝ Արաղչին նշել է, որ այն շատ կարևոր է  երկու երկրների հարաբերություններում, հավելելով․ «Պայմանագիրը կբարձրացնի երկու երկրների հարաբերությունների մակարդակը և կապահովի երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ ռազմավարական հեռանկար։ Երկու երկրների հարաբերությունները մշտապես եղել են ռազմավարական և այս պայմանագրով դրանք ավելի կանոնավոր տեսք են ստանում։ Մենք մենք ուրախ ենք, որ այն հաստատվել է երկու երկրների  օրենսդիր մարմինների կողմից»։  
Արաղչիի գլխավորած պավիրակությունը Մոսկվա է ժամանել այսօր կեսօրին։ Սա ԱԳ նախարարի պաշտոնում Արաղչիի երրորդ այցն է ՌԴ։ Ավելի վաղ նա Ռուսատսան էր մեկնել անցած տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, երբ ուղեկցել էր ԻԻՀ նախագահին՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցության ըթնացքում։ Այցի ընթացքում ստորագրվել էր Իրան-Ռուսաստան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պփաստաթուղթը։ 
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը գլխավորում է Արաղչին։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ  Արաղչի այցը Մոսկվա տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների միջև շարունակական խորհրդակցությունների շրջանակներում։
Իսմայիլ Բաղային ասել է. «Այցի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների շուրջ»։
 ԱԳՆ խոսնակը նշել է, որ այցն արժեքավոր հնարավորություն՝ հետևելու երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, հատկապես՝ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի կատարման ընթացքին։