Փեզեշքյան. Իրանի հզոր բանակն ու զինված ուժերը տարածաշրջանում Իսլամական Հանրապետության հպարտությունն են
https://parstoday.ir/hy/news/iran-i231526-Փեզեշքյան._Իրանի_հզոր_բանակն_ու_զինված_ուժերը_տարածաշրջանում_Իսլամական_Հանրապետության_հպարտությունն_են
Pars Today-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն Իրանի բանակի օրվա կապակցությամբ այսօր կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է․«Հասարակության անվտանգությունն ու խաղաղությունը հնարավոր է ուժեղ և պատրաստված բանակի առկայության դեպքում։ Բանակի և զինված ուժերի ներկայությունը հնարավոր է դարձնում Իսլամական Հանրապետության ներքին կայունությունն ու տարածաշրջանային արժանապատվությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2025 12:32 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանի հզոր բանակն ու զինված ուժերը տարածաշրջանում Իսլամական Հանրապետության հպարտությունն են

Pars Today-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն Իրանի բանակի օրվա կապակցությամբ այսօր կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է․«Հասարակության անվտանգությունն ու խաղաղությունը հնարավոր է ուժեղ և պատրաստված բանակի առկայության դեպքում։ Բանակի և զինված ուժերի ներկայությունը հնարավոր է դարձնում Իսլամական Հանրապետության ներքին կայունությունն ու տարածաշրջանային արժանապատվությունը»։

Խոսելով բանակի դերի մասին, Փեզեշքյանն ասել է. «Բանակի շնորհիվ Իսլամական Հանրապետությունը ճանաչվում է որպես անվիճելի ուժ տարածաշրջանում և կարող է ամուր և ուժի դիրքերից հանդես գալ բանակցություններում, համագործակության ժամանակ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հասատատելու հարցում»։

Նա նշել է, որ Իրանի ռազմական ձեռքբերումները բանակի և զինված ուժերի պայքարի և սեփական ուժերի վրա հենվելու արդյունքն են, հավելելով. «Այսօր Իսլամական Իրանը ցամաքում, օդում, ծովում, անօդաչու թռչող սարքերի ու ժամանակակից սպառազինությունների ոլորտներում հասել է այնպիսի հզորության, որը թշնամին չէր էլ կարող պատկերացնել»։

ԻԻՀ նախագահի խոսքով՝ բանակը կառավարութեան ու ժողովրդիի ամուր բերդն է, հասարակության հպարտության հիմքը, բարեկամն ու օգնականը։