ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն
https://parstoday.ir/hy/news/iran-i231528-ԱՄՆ_ն_հույս_է_հայտնել_որ_Իրանի_հետ_բանակցություններն_արդյունավետ_կլինեն
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերջին զարգացումները կարդացեք այս լրատվական փաթեթում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2025 12:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերջին զարգացումները կարդացեք այս լրատվական փաթեթում։

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները արդյունավետ  կլինեն։

Վաղը կայանալիք Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների երկրորդ փուլի նախօրեին, Մարկո Ռուբիոն հայտարարել է.«Մենք հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով»: 
Ապրիլի 19-ին Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը կմեկնի Հռոմ, որտեղ Օմանի հյուրընկալությամբ, կկայանա Թեհրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլը։  
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչյն, ով մեկնել է Մոսկվա, անդրադառնալով բանակցություններին, ասել է․ «Լիահույս ենք, որ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները դրական արդյունք կունենան»։

Ստեֆան Դյուժարիկն անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքին, ասել է․ «Մենք գիտենք, որ երկու երկրների միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Դա լավ նշան է։ Մենք ուշադիր հետևում ենք  բանակցությունների ընթացքին»։

Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը, որը հյուրընկալել էր Օմանը, տեղի ունեցավ Մուսկատում՝ ապրիլի 12-ին։ Կողմերը բանակցությունների արդյունքը որակեցին «կառուցողական և հեռանկարային»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջազգային, իրավական և խորհրդարանական հարցերով փոխտնօրենն ասել է.«Իրանն ընդգծում է միջուկային ոլորտում իր  իրավունքներ, և ոչ ոք չի կարող իրանցիների  հետ խոսել սպառնալիքի լեզվով:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցին և 60% հարստացված ուրանի վերաբերյալ նրա հայտարարությունների կապակցությամբ Իրանի բողոքին, Բեհրուզ Քեմալվանդին ասել է. «Իրանցի պաշտոնյաներն այս հայտարարությունը համարում են երաշխիքների սկզբունքներին հակասող և ընդգծում, որ Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկել, որը կհակասի իր պարտավորություններին, և որ երաշխիքների շրջանակում հարստացման մակարդակի կամ չափի սահմանափակում չի նշվել: Ուստի նման հայտարարությունները միայն ճանապարհ կհարթեն թշնամիների կողմից չարաշահումների համար»։ 

ՌԴ ԱԳ նախարարն անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրան-Վաշինգտոն անուղղակի բանակցութիւններին, ասել է, որ Մոսկվան ողջունում է այդ բանակցությունները:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է դյուրացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գործընթացը՝ հավելելով. «Այդ բանակցություններում պետք է հաշվի առնել Իրանի օրինական շահերը»։ 
Նա նշել է, որ Մոսկվան «վտանգավոր է համարում ոչ միջուկային խնդիրները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների հետ կապելու ջանքերը»։