Իրանի և աշխարհի վերջին նորությունները
Բաղայի. Խաղաղություն նրանց, ովքեր քաջաբար կանգնեցին և իրենց կյանքը տվեցին, որպեսզի Իրանը կանգուն մնա:
Իրանի Բանակի օրվա կապակցությամբ X-ում արած գրառման մեջ Իսմայիլ Բաղային գրել է․ «ԻԻՀ Բանակի օրը հիշեցնում է քաջարի զինվորների խիզախության մասին, ովքեր 1988 թվականի Ռամադան ամսվա առաջին օրը խիզախորեն ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու երկրի տարածքը Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի ագրեսիայից»: ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «ԻԻՀ ԶՈՒ արիության խորհրդանիշներ՝ «Սահանդ», «Սաբալան» և «Ջոշան» ռազմանավերը հավերժ կմնան իրանցիների հիշողության մեջ։ Շնորհավոր Բանակի օրը և թող վառ մնա այս ռազմանավերի 56 նահատակների և զինված ուժերի բոլոր նահատակների հիշատակը»։
Մոսկվայում, Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Մենք քննարկեցինք առևտրի, ենթակառուցվածքների, ինչպես նաև լոգիստիկ աշխատանքների, Բուշերի էլեկտրակայանի և երկաթուղու կառուցման զարգացման և պլանավորման հետ կապված հարցեր։ Սա կարևոր է Հյուսիս-Հարավ միջանցքի և մայրուղու, ինչպես նաև տարածաշրջանի հետ Իրանի առևտրային հարաբերությունների զարգացման համար»։
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը Ռաս Իսայի վրա ԱՄՆ-ի հինգշաբթի օրվա հարձակումը որակել է որպես «բազմաշերտ պատերազմական հանցագործություն», հավելելով. «Օգնության և հրդեհաշիջման գործողությունների մեկնարկից հետո անգամ, ամերիկյան ռազմական ինքնաթիռները շարունակել են ռմբակոծել տարածքը»։ Հայտարարության մեջ նշվել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կապ ունեն իրար հետ։
«Թշնամին մեկն է»,- ասված է հայտարարության մեջ։ Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը նույնպես այս գործողությունն անվանել է «բարբարոսական ագրեսիա և պատերազմական հանցագործության վառ օրինակ» և այն գնահատել որպես պաղեստինյան ժողովրդի դեմ ցեղասպանությանը սատարող քայլ։
Իսմայիլ Բաղային Եմենի դեմ ԱՄՆ-ի ավիահարվածները որակել է որպես ագրեսիայի վառ օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և կանոնների կոպիտ խախտում և ասել․ «Եմենի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան, որը շարունակում է Վաշինգտոնի համակողմանի աջակցությունը բռնազավթված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի օկուպացմանն ու ցեղասպանությանը, այդ երկրին դարձրել է Պաղեստինում և տարածաշրջանում այս ռեժիմի հանցագործությունների մեղսակից և գործընկեր»: