2025 թվականին Թեհրանը կհյուրընկալի քաղաքային զբոսաշրջության առաջին համաշխարհային վեհաժողովը
-
Թաբիաթ կամուրջը Թեհրանում
Թեհրանն ընտրվել է, որպես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ-ի զբոսաշրջության) քաղաքային զբոսաշրջության համաշխարհային ֆորումի առաջին նիստը հյուրընկալող քաղաք։
Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին ուրբաթ օրը հայտարարել է,որ այս միջազգային միջոցառումը կանցկացվի 2025 թվականի հունիսի 24-ին և 25-ին Աբբասաբադի մշակութային և զբոսաշրջության տարածքում: Այս ընտրությունը կատարվել է Ջակարտայի տարածաշրջանային գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Զաքանին ընդգծել է այս գագաթնաժողովի կարևորությունը՝ այն համարելով Իրանի մայրաքաղաքի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորություն։ Սա այն դեպքում, երբ Սպահանը նույնպես ընտրվել է 2025 թվականին կազմակերպության Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 38-րդ նիստը հյուրընկալող քաղաք: