Իրան-ԱՄՆ բանակցությունները շարունակվելու են
https://parstoday.ir/hy/news/iran-i231574-Իրան_ԱՄՆ_բանակցությունները_շարունակվելու_են
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է ըստ նախատեսված ծրագրի։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 19, 2025 14:18 Asia/Tehran
  • Իրան-ԱՄՆ բանակցությունները շարունակվելու են

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է ըստ նախատեսված ծրագրի։

Հռոմ գործուղված Tasnim գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել։

Իրանի բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշվել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունները շարունակվեն առաջիկա օրերին։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է.«Այսօր Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև օգտակար անուղղակի բանակցություններ են անցկացվել կառուցողական մթնոլորտում»:

«Երկու կողմերը պայմանավորվել են  առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով վերսկսել անուղղակի բանակցությունները և այնուհետև հաջորդ շաբաթ օրը շարունակել երկու ավագ բանակցողների մակարդակով », հավելել է Էսմայիլ Բաղային: