Իրան-ԱՄՆ բանակցությունները շարունակվելու են
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է ըստ նախատեսված ծրագրի։
Հռոմ գործուղված Tasnim գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել։
Իրանի բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշվել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունները շարունակվեն առաջիկա օրերին։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է.«Այսօր Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև օգտակար անուղղակի բանակցություններ են անցկացվել կառուցողական մթնոլորտում»:
«Երկու կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով վերսկսել անուղղակի բանակցությունները և այնուհետև հաջորդ շաբաթ օրը շարունակել երկու ավագ բանակցողների մակարդակով », հավելել է Էսմայիլ Բաղային: