Գեներալ Հեյդարի. Իրանի զինված ուժերը 10 ստորաբաժանում են տեղակայել սահմանային տարբեր շրջաններում
https://parstoday.ir/hy/news/iran-i231590-Գեներալ_Հեյդարի._Իրանի_զինված_ուժերը_10_ստորաբաժանում_են_տեղակայել_սահմանային_տարբեր_շրջաններում
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին հայտնել է, որ երկրի զինված ուժերը 10 ստորաբաժանում են տեղակայել սահմանային տարբեր շրջանների երկայնքով՝ բազմակողմանի հետախուզություն և անվտանգություն ապահովելու նպատակով, հաղորդում է Mehr-ը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 20, 2025 07:35 Asia/Tehran
  • Գեներալ Հեյդարի. Իրանի զինված ուժերը 10 ստորաբաժանում են տեղակայել սահմանային տարբեր շրջաններում

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին հայտնել է, որ երկրի զինված ուժերը 10 ստորաբաժանում են տեղակայել սահմանային տարբեր շրջանների երկայնքով՝ բազմակողմանի հետախուզություն և անվտանգություն ապահովելու նպատակով, հաղորդում է Mehr-ը:

Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ տեղակայումը չի նշանակում, որ բոլոր սպառնալիքները վերացվել են:

«Դա, ավելի շուտ, ուղղված է սահմաններում ուժեղ անվտանգություն և կանխարգելիչ ներկայություն հաստատելուն», - ասել է բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին:

Հեյդարին նաև հիշեցրել է, որ Իրանի ցամաքային ուժերը վերջերս երեք լայնածավալ զորավարժություններ են անցկացրել երկրի արևելյան, արևմտյան և առափնյա շրջաններում։

Ըստ նրա, առկա սպառնալիքների և ապագա վտանգների հեռատես գնահատմամբ իրենց հաջողվել է պահպանել տեխնիկական և օպերատիվ պատրաստվածությունը։

«Մեր աչքերը լայն բացված են, իսկ ձեռքներս ձգանին է։ Եթե որևէ սպառնալիք իրականանա, մենք թշնամուն գոյատևելու հնարավորություն չենք տա»,- հայտարարել է ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը։

Խոսելով ժամանակակից պատերազմի սպառնալիքների մասին՝ Հեյդարին ասել է, որ ցամաքային զորքերը ստեղծել են մասնագիտացված ստորաբաժանումներ՝ կիբեր սպառնալիքներին դիմակայելու համար և զգալիորեն ուժեղացրել են իրենց կիբերպաշտպանության կարողությունները։

«Մեր կիբեր ստորաբաժանումները ներկայումս գործում են տեխնիկական բարձրագույն հագեցվածությամբ և հնարավորություններով»,- ասել է նա։

Իրանի բանակը հայտարարել է, որ իր զինանոցում ԱԲ կիրառմամբ հույժ գաղտնի զենք ունի

«Մենք ամենաժամանակակից զենքերն ունենք, որոնցից մի քանիսը գաղտնի են կամ նույնիսկ հույժ գաղտնի: Դրանք չափազանց բարդ, արհեստական բանականության կիրառմամբ համակարգեր են: Չնայած դրանք դեռ դասակարգվում են որպես սովորական զենքեր, սակայն դրանց հնարավորությունները բացառիկ են», - շաբաթ օրը հայտարարել է բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին, որի խոսքն է մեջբերել PressTV-ին:

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, որ այդ համակարգերը հրապարակայնորեն չեն բացահայտվել ռազմավարական նկատառումներից ելնելով, սակայն լիովին աշխատունակ են:

Հեյդարին նշել է ցամաքային զորքերում նշանակալի ձևափոխումների մասին Իրանի և Իրաքի 1980-88 թվականների պատերազմի ժամանակներից հետո, ինչի շնորհիվ դրանք ավանդական կառուցվածքից վերածվել են ժամանակակից, դինամիկ և բարձր շարժունակ զինված ուժերի:

«Այսօր մեր ցամաքային ուժերը կարող են արագ տեղաշարժվել, ունեն բարձր մանևրելու կարողություն, հարձակողական լիարժեք ներուժ և ունակ են արագ միջամտության»,- ասել է նա։