Այսօր Սաադիի հիշատակի օրն է
(last modified Mon, 21 Apr 2025 07:20:41 GMT )
Ապրիլ 21, 2025 10:50 Asia/Tehran

Այսօր Իրանում նշվում է պարսկական գրականության մեջ սիրո և իմաստության բանաստեղծ Սաադիի հիշատակի օրը։

Պարսկական գրականության մեծագույն բանաստեղծներից և գրողներից՝ Սաադի Շիրազին (մ.թ. 1210-1292), հայտնի է ոչ Իրանում, այլև ամբողջ աշխարհում՝ իր «Գոլեստան» և «Բոստան» (Սաադի նամե) ստեղծագործություններով։ Նրա ոգեկոչումը օգնում է հիշել իրանական գրականության և մշակույթի կարևորությունը և խթանել նրա բարոյական և սոցիալական ուսմունքները: 
Սաադիի հիշատակի օրը Շիրազում ամեն տարի նշվում է գիտական, կրթական ու ժամանցային ծրագրերով։ Դրանք  նվիրված են Սաադիի ստեղծագործությունների  տարածմանն ու մարդկանց նրա կյանքին ու մտքերին ավելի լավ ծանոթացնելուն։
Սաադիի ստեղծագործությունները հեշտ ընկալելի են, բայց միևնույն ժամանակ ունեն որոշակի խորություն և բարդություն: Այս հատկանիշները ստիպել են Սաադիին ուշադրություն գրավել ոչ միայն Իրանում, այլև միջազգային մակարդակով, և նրա ստեղծագործությունները հայտնի են որպես այլ գրողների և բանաստեղծների ոգեշնչման աղբյուր: