Իսրայելը հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ աջակցության. FT
https://parstoday.ir/hy/news/iran-i231636-Իսրայելը_հարվածներ_չի_հասցնի_Իրանի_միջուկային_օբյեկտներին_առանց_ԱՄՆ_աջակցության._ft
Իսրայելի ղեկավարությունը չի համարձակվի հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանության եւ աջակցության։ Այս մասին գրել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով իսրայելցի ու արաբ դիվանագետներին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 21, 2025 13:06 Asia/Tehran
  • Իսրայելը հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ աջակցության. FT

Իսրայելի ղեկավարությունը չի համարձակվի հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանության եւ աջակցության։ Այս մասին գրել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով իսրայելցի ու արաբ դիվանագետներին։

Նրանց կարծիքով՝ Իսրայելը զերծ կմնա ռազմական գործողություններից՝ առանց Սպիտակ տան աջակցության, վախենալով «զայրացնել» Թրամփին եւ կորցնել նրա աջակցությունը, ինչպես նաեւ՝ ելնելով այն հանգամանքից, որ առանց ԱՄՆ-ի սեփական հարվածներն Իրանին շատ սահմանափակ ազդեցություն կունենան։ Միաժամանակ, Թրամփն ինքը ներկայում կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման դիվանագիտական ​​ուղիներ գտնելու վրա։ 

ԱՄՆ նախագահը, ինչպես նշել է թերթը, չի տրվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշմանը, որը ձգտում է ավելի վճռական եւ ագրեսիվ գործողություններ ստանալ Վաշինգտոնից։ Թերթի աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն փորձել է Թրամփին համոզել աջակցել Իրանի միջուկային օբյեկտների ռազմական հարվածներին դեռեւս նախագահի երդմնակալությունից առաջ, սակայն ցանկալի արդյունքի չի հասել։
 
Միաժամանակ, ընդհանուր առմամբ, Թրամփի իշխանության գալուց հետո Նեթանյահուն սկսել է ավելի վստահ ու ագրեսիվ վարվել Մերձավոր Արեւելքում՝ ակտիվ հարվածներ հասցնելով Լիբանանին, Սիրիային եւ Գազայի հատվածին։ Իսրայելի կառավարությունը տեղյակ է Թրամփի վարչակազմի փոփոխվող դիրքորոշման մասին, ուստի դիվանագետները կարծում են, որ նա զգուշությամբ կգործի եւ չի հրահրի Վաշինգտոնին իրանական ճակատում չհամակարգված գործողություններով: