Ինչու՞ պետք է ճամբորդենք Իրան
-
Ինչու՞ պետք է ճամբորդենք Իրան
Իրանը, որը հնագույն քաղաքակրթությամբ և ապշեցուցիչ բնությամբ երկիր է, գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար։ Ստորև ներկայացված են այս երկիր մեկնելու հիմնական պատճառները.
1. Եզակի պատմություն և քաղաքակրթություն
Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի օրրանն է։ 7000-ամյա Շուշից մինչև Աքեմենյան կայսրության փառքի խորհրդանիշ՝ Պերսեպոլիս, այս երկրի յուրաքանչյուր անկյուն պատմում է անցյալի մասին։
Իրանն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված 28 վայր, այդ թվում՝ Սպահանի Նաղշ-է Ջահան հրապարակը, Սոլթանիեի գմբեթը, իրանական այգիները, ինչպիսիք են Շիրազի Էրամի այգին, և պատմական քաղաքները, ինչպիսիք են Յազդը (աշխարհի ամենահին աղյուսե քաղաքը) և Շիրազը:
2. Հոգեզմայլ չորս սեզոնային բնությունը
Իր զարմանալի կլիմայական բազմազանությամբ, սկսած ձյունածածկ Ալբորզի և Զագրոսի լեռներով մինչև Լութի անապատներով ու 50 միլիոն տարվա հնություն ունեցող Հիրկանյան անտառներով Իրանը բավարարում է բոլոր ճաշակները։ Մեկ օրում Դամավանդում դահուկավազքով զբաղվելուց հետո կարելի է գնալ Ղեշմի արմավենու պուրակներ:
3. Իսկական մշակույթ և արվեստ
Արվեստները, ինչպիսիք են գեղագրությունը, մանրանկարչությունը, գորգագործությունը և իսլամական ճարտարապետությունը (փիրուզագույն գմբեթներով և հայելային աշխատանքներով) Իրանի ինքնության մաս են կազմում:
Պարսկական գրականությունը Հաֆեզի և Սաադիի նման բանաստեղծներով գերել է աշխարհը։ Նովրուզի նման տոնակատարությունները և տեղական ծեսերը յուրահատուկ տպավորություն են թողնում զբոսաշրջիկների մոտ։
4. Ժամանակակից և դինամիկ քաղաքներ
Իրանի մայրաքաղաք Թեհրանը ժամանակակից կյանքի խորհրդանիշն է՝ հեղինակավոր թանգարաններով, Միլադ աշտարակով և միջազգային ռեստորաններով: Սպահանը, Շիրազը և Մաշհադը համատեղելով ավանդական ճարտարապետությունը ժամանակակից հարմարությունների հետ, ոգևորություն ու անդորր են պարգևում այցելուներին։
5. Անմոռանալի համեր
Իր յուրահատուկ համով ու բույրով իրանական սնունդը բավարարում է յուրաքանչյուր ճաշակ՝ իր քյաբաբով ու խորեշթներով և անուշահամ քաղցրավենիքով, այդ թվում փախլավայով ու զուլբիայով: Յազդի ավանդական տներում թեյ խմելը կամ Իրանի հյուսիսում նախաճաշելը ճամփորդության գրավիչ մասերից են։
6. Անվտանգություն և մատչելի գներ
Հակառակ արևմտյան որոշ պնդումների, Իրանը Արևմտյան Ասիայի ամենաանվտանգ երկրներից մեկն է: Կեցության, սննդի և տրանսպորտի արժեքը նույնպես շատ մատչելի է։
7. Իրանցիների լավ վարքագիծն ու աննման հյուրընկալությունը
Հյուրընկալությունը խոր արմատներ ունի իրանական մշակույթում: Իրանցիները հյուրին համարում են «Աստծո սիրելին» և առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում նրան։
Այս հատկությունն ակնհայտ է առօրյա շփումներում՝ սկսած թեյ և քաղցրավենիք հյուրասիրելուց մինչև ճաշելու համար տուն հրավիրվելը:
Վերջին խոսք
Պատմական, բնական և մշակութային գրավչություններով, Իրան այցելելը զարմանալի և հիշարժան ճանապարհորդություն կլինի զբոսաշրջիկների յամար։