Իրանում Չինաստանի դեսպան. Պերսեպոլիսը Իրանի ժողովրդի խոհեմության խորհրդանիշն է
-
Հարցազրույց Թեհրանում Չինաստանի դեսպան Չժոնգ Պեյվուի հետ Պերսեպոլիսի տարածքում
Իրանում Չինաստանի դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Պերսեպոլիս կատարած այցի կապակցությամբ և ասել. «Այս հոյակապ շինությունը ներկայացնում է հին իրանցիների իմաստությունն ու քաղաքակրթությունը»։
Թեհրանում Չինաստանի դեսպան Չժոնգ Պեյվուն կիրակի օրը այցելել է Իրանի Ֆարս նահանգում գտնվող Պերսեպոլիսի համաշխարհային ժառանգության վայր: Ըստ Pars Today-ի՝ Թեհրանում Չինաստանի դեսպանը հարցազրույցում նշել է.-Իրանի և Չինաստանի միջև մշակութային փոխազդեցությունները սկսվել են ավելի քան 2000 տարի առաջ Մետաքսի ճանապարհի միջոցով և շարունակվում են այսօր՝ երկու երկրների հնագետների համատեղ համագործակցությամբ:
Անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև 44-ամյա դիվանագիտական հարաբերություններին՝ դեսպանը հիշեցրեց.-2016 թվականին՝ Չինաստանի նախագահի Իրան կատարած այցից հետո, մշակութային համագործակցությունն ընդլայնվել է։ Մենք ցանկանում ենք ամրապնդել այդ կապերը և զարգացնել մշակութային ընդհանրությունները:
Թեհրանում Չինաստանի դեսպանն, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, հայտարարեց.- Չինաստանը միշտ կոչ է արել իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծմանը, և դիվանագիտական երկխոսությունը միակ ճիշտ ընտրությունն է այս մարտահրավերը լուծելու համար:
Նա ընդգծել է.-ԱՄՆ-ը պետք է ավելի բարի կամք դրսևորի Իրանի հետ ընթացող բանակցություններում, որպեսզի այս հարցը լուծվի երկխոսության միջոցով։
Պերսեպոլիսը Աքեմենյան թագավորների հուշահամալիրն է Իրանում 2500 տարվա անցյալով: Այս հնագույն համալիրը համարվում է Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Պերսեպոլիսի շրջանը և այնտեղ գտնվող շինությունների մնացորդները աշխարհի քաղաքակրթության պատմության կարևորագույն փաստաթղթերից են: Ուստի աշխարհի տարբեր ծայրերից ականավոր գիտնականներ և հնագետներ մեկնում են Իրան՝ այցելելու Պերսեպոլիս: