Իրանահայ պատգամավորը կոչ է անում վճռական կերպով արձագանքել Էրդողանի անհիմն պնդումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i231678-Իրանահայ_պատգամավորը_կոչ_է_անում_վճռական_կերպով_արձագանքել_Էրդողանի_անհիմն_պնդումներին
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության  պատգամավոր՝ Արա Շահվերդյանը պահանջել է Իրանի դիվանագիտական ​​ապարատի հուժկու պատասխանը «որոշ հարևանների» անհիմն պնդումների և ծավալապաշտական ​​քաղաքականության դեմ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 22, 2025 13:38 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավորը կոչ է անում վճռական կերպով արձագանքել Էրդողանի անհիմն պնդումներին

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության  պատգամավոր՝ Արա Շահվերդյանը պահանջել է Իրանի դիվանագիտական ​​ապարատի հուժկու պատասխանը «որոշ հարևանների» անհիմն պնդումների և ծավալապաշտական ​​քաղաքականության դեմ։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս արված անխոհեմ և անպատասխանատու հայտարարություններին՝ Թավրիզը Թուրքիայի հոգևոր աշխարհագրության մաս համարելու վերաբերյալ, Շահվերդյանը նման հայտարարությունները համարեց բացահայտ վիրավորանք Իրանի ժողովրդի և երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծեց, որ Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային միասնությունը երբեք չպետք է անհիմն ու պատրանքային թեմաների առարկա դառնան:

Խորհրդարանի օրակարգի ընթացքում ամբիոնից իր ելույթում Շահվերդյանն անդրադարձել է 1915 թվականին տեղի ունեցած «Հայոց ցեղասպանության» ողբերգությանը և խոսքն ուղղելով Թուրքիային՝ ասաց. «Եթե Թ​ուրքիայի կառավարությունն իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդ, ապա պետք է պատասխանատվություն կրի նաև այդ դարաշրջանի մութ ժառանգության համար»։

Նա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը համարեց Պաղեստինի դեմ Իսրայելի ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ աշխարհի անտարբերության հիմքը՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պաշտպանել է ճնշվածների իրավունքները, և այդ մոտեցումը հիմնված է կրոնական ու ազգային ուսմունքների և միջազգային պարտավորությունների վրա։

Իրանահայության պատգամավորը նաև մատնանշեց Իրանի զինված ուժերի զսպող ուժն ու կարողությունը և հույս հայտնեց, որ Իրանի բանակցային թիմը ժողովրդի աջակցությամբ և Գերագույն առաջնորդի ցուցումներով արժանապատիվ արդյունք կբերի Իրանի համար։