Արաղչի. Իրանը հավատարիմ է մնում այն ինչին,որ ստորագրում է
https://parstoday.ir/hy/news/iran-i231682-Արաղչի._Իրանը_հավատարիմ_է_մնում_այն_ինչին_որ_ստորագրում_է
Pars Today - Իրանի ԱԳ նախարարն ընդգծելով Իրանի տնտեսական շահերի երաշխավորումը ցանկացած համաձայնության ձեռքբերման արդյունքում, ասել է, որ Իրանը վստահելի է և միշտ հավատարիմ է մնում այն ինչին,որ ստորագրում է։ 
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 22, 2025 13:50 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը հավատարիմ է մնում  այն ինչին,որ ստորագրում է

Pars Today - Իրանի ԱԳ նախարարն ընդգծելով Իրանի տնտեսական շահերի երաշխավորումը ցանկացած համաձայնության ձեռքբերման արդյունքում, ասել է, որ Իրանը վստահելի է և միշտ հավատարիմ է մնում այն ինչին,որ ստորագրում է։ 

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին իր ելույթում,որը նախատեսված էր ներկայացնել  Քարնեգիի  Միջուկային քաղաքականության միջազգային համաժողովում, ընդգծել է Իրանի հավատարմությունը միջազգային պարտավորություններին։ Նշելով, որ Իրանը միշտ հավատարիմ է մնում այն ինչին ,որ ստորագրում է, նախարար Արաղչին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ցանկացած համաձայնագրում երաշխավորված լինեն իր տնտեսական շահերը։

Այս հայտարարություններն արվել են այն դեպքում, երբ Իրանը, որպես NPT-ի (Միջուկային զենքի չտարածման պայմանագրի) հիմնադիր անդամներից մեկը, միշտ հավատարիմ է եղել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին համընդհանուր հասանելիության և միջուկային զենքի մերժման սկզբունքներին:

Արաղչին նաև նշել է, որ Իրանը միակ երկիրն է, որը բարոյական և կրոնական նկատառումներից ելնելով պաշտոնապես հայտարարել է,որ դեմ է միջուկային զենքին , և այս դիրքորոշումը հաստատվել է Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվայով, որում ասվում է, որ նման զենքն արգելված է։

Արաղչին այնուհետև անդրադառնալով արևմտյան երկրների երկակի ստանդարտներին, ասել է, որ Իսրայելի միջուկային զինանոցի անտեսումը և այս ռեժիմի կողմից NPT-ին չմիանալու կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությունը չընդունելու  փաստն անտեսելը վնաս է հասցրել միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմին: Նա հավելել է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը սխալ պատկերացումների և քաղաքական դրդապատճառների հետևանքով թյուրիմացությունների ու աղավաղումների է ենթարկվել: Այս կեղծ պատմությունները հանգեցրել են սխալ քաղաքականության ձևավորման և իմաստալից դիվանագիտության հնարավորությունների կորստի։

Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին(ՀԳՀԾ) և ասել, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից։ Դա վերջերս հաստատել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը։ Այնուամենայնիվ, Արաղչին հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն այլևս չի բավարարում Իրանի կարիքները, և որ Իրանում շատերը ցանկանում են նոր համաձայնագիր, որը կերաշխավորի  երկրի շահերը և  միաժամանակ կփարատի  բոլոր կողմերի մտահոգությունները:

Արաղչին նաև նշել է, որ Իրանը երբեք չի խոչընդոտել ԱՄՆ-ի հետ տնտեսական և գիտական ​​համագործակցությունը, և որ իրանական շուկան կարող է վերակենդանացնել ԱՄՆ-ի  անկում ապրող միջուկային արդյունաբերությունը։ Նա ընդգծել է, որ Իրանի դեմ սպառնալիքներ և ճնշում գործադրելը անարդյունավետ է և փակում է համաձայնության գալու ճանապարհը։ Փոխադարձ հարգանքի և հավասար դիրքի վրա հիմնված կառուցողական փոխգործակցությունը վստահության ձևավորման և երկխոսությունն առաջ մղելու միակ արդյունավետ լուծումն է: Նա վերջում ասաց,որ միջուկային  զենքի չտարածման  համաշխարհային ռեժիմը պահպանելու համար բոլոր կողմերը, հատկապես նրանք, ովքեր ունեն այդ զենքերը, պետք է կատարեն իրենց պարտավորությունները: