Համացանցի ազդեցության թեմայով «Իրանական ուղղանկյուն» ներկայացումն արժանացել է «Ֆուջեյրա» մրցանակի
Ապրիլ 23, 2025 10:12 Asia/Tehran
-
«Իրանական ուղղանկյուն» պիեսի ցուցադրությունը
Մարդու կյանքի վրա համացանցի և մեդիա աշտի ազդեցության թեմայով «Իրանական ուղղանկյուն» ներկայացումն արժանացել է «Ֆուջեյրա» մրցանակին։
Ներկայացման դիզայները, սցենարիստը և ռեժիսորը Սահրա Ռամեզյանն է, ով ավելի վաղ իր աշխատանքներով ներկայացել էր Երևանի «Հայֆեստ» միջազգային ու Մոսկվայի «Ներշնչանք» կինոփառատոններում։
Ապրիլի 10-ից 18-ը կայացած փառատոնին ներկայացվել էին աշխատանքներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Եգիպտոսից և Թունիսից:
Այս մրցանակը ոչ միայն ամրապնդեց Իրանի կատարողական արվեստի դիրքը միջազգային ասպարեզում, այլև փոխանցեց թվային դարաշրջանում մարդկության ծանր վիճակի ուղերձը: