Պակիստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության խթանման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i231822-Պակիստանի_արտգործնախարարը_բարձր_է_գնահատել_Իրանի_ջանքերը_տարածաշրջանում_խաղաղության_խթանման_գործում
Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարը իր իրանցի գործընկեր սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ԻԻՀ ջանքերը համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2025 07:15 Asia/Tehran
  • Պակիստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության խթանման գործում

Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարը իր իրանցի գործընկեր սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ԻԻՀ ջանքերը համար։

Նա հաջողություն է մաղթել վաղը Մասկատում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլին և բարձր գնահատել Իրանի դրական դերը լարվածության նվազեցման գործում։ 
Հեռախոսազրույցը կայացել է Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Զրույցի ընթացքում Իսհակ Դարն իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների, մասնավորապես՝ Հնդկաստանի սադրիչ և մտահոգիչ գործողությունների մասին։
Պակիստանի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային վեճերը նվազեցնելու ուղղությամբ Իրանի ջանքերը շատ կարևոր են։
Ավելի վաղ, X-ում արած գրառման մեջ, Աբբաս Արաղչին նշել էր, որ Հնդկաստանն ու Պակիստանը Իրանի հարևաններն ու եղբայրներն են, որոնք ունեն հարյուրամյակներ շարունակ գոյություն ունեցող մշակութային և պատմական կապեր։ Նա գրել է. «Այս երկու երկրները, ինչպես մեր մյուս հարևանները, մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն են»։
Հարկէ  նշել, որ Իրանը, որպես տարածաշրջանի ազդեցիկ խաղացող, փորձում է միջնորդի դեր խաղալ լարվածության նվազեցման գործում։