Պուտինի ուղերձը իսլ․հեղափոխության առաջնորդին, նախագահին և Իրանի ժողովրդին
(last modified Sun, 27 Apr 2025 12:58:08 GMT )
Ապրիլ 27, 2025 16:28 Asia/Tehran
  • Պուտինի ուղերձը  իսլ․հեղափոխության առաջնորդին, նախագահին և Իրանի ժողովրդին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել իսլ․հեղափոխության առաջնորդին, նախագահին և Իրանի ժողովրդին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ընդունեք խորին ցավակցությունս մարդկային զոհերի և մասշտաբային ավերածությունների կապակցությամբ, որոնք առաջացել են Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,- ասված է Պուտինի հեռագրում։

ՌԴ նախագահը նաև պատրաստակամություն հայտնել աջակցել աղետի հետևանքների վերացման գործում։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը կարգադրել է Իրանի Բանդար Աբբաս քաղաք ուղարկել երկու ինքնաթիռ՝ Բ-200ՉՍ ամֆիբիա և Իլ-76»,- ասվում է գերատեսչության Telegram– ալիքում:

Հորմոզգանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ծանր պայթյունից հետո միջազգային և տարածաշրջանային պաշտոնյաները ցավակցական ուղերձներ են հղել Իրանին։ Հնդկաստանի վարչապետը, Պակիստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում իրենց ափսոսանքն են հայտնել միջադեպի կապակցությամբ և ընդգծել Իրանին օգնություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։ Առանձին ուղերձներով իրենց ցավակցությունն են հայտնել նաև Կատարի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի առաջնորդները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաները։

Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Աֆղանստանի, Իրաքի, Եմենի, Օմանի, Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունները նույնպես ցավակցություն են հայտնել։ Պաղեստինյան դիմադրության շարժումները, այդ թվում՝ Համասը, Դիմադրության կոմիտեները և Իսլամական Ջիհադը, նույնպես իրենց համերաշխությունը հայտնեցին Իրանին։