Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
https://parstoday.ir/hy/news/iran-i232220-Պուտինն_ու_Փեզեշքիանը_հեռախոսազրույց_են_ունեցել._ինչ_է_քննարկվել
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
(last modified 2025-12-31T13:12:35+00:00 )
Մայիս 06, 2025 16:04 Asia/Tehran
  • Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

ISNA-ի փոխանցմամբ՝ Կրեմլը երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է․

«Երկու երկրի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործնական համագործակցության և արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների ընթացքը»:

Կողմերը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի հիման վրա  Իրանի և Ռուսաստանի  համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մոտ 70 մարդու մահվան կապակցությամբ Պուտինը ցավակցություն է հայտնել։  

Իրանի նախագահն  շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ նշված պայթյունի հետևանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով ՌԴ ԱԻՆ-ի (Արտակարգ իրավիճակների նախարարություն) բարձր պրոֆեսիոնալիզմը:

Իրանի նախագահը  ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: