Հայաստանում ողջունում են իրանական խաղալիքները
Մայիս 06, 2025 13:15 Asia/Tehran
Իրանում խաղալիքներ արտադրող և արտահանող Մոհամմադ Ռեզա Փուրնիան հայտարարել է իրանական խաղալիքների Ռուսաստան և Հայաստան հաջող արտահանումների մասին՝ ասելով. «Իրանական արտադրանքի բարձր որակը զարմացրել է օտարերկրյա սպառողներին»։
«Իրան Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում «Էղթեսադ Մոասեր» թերթին տված հարցազրույցում Փուրնիան խաղալիքների արտահանման հիմնական խոչընդոտները համարել է լայն տարածում ունեցող մաքսանենգությունը, արտարժութային և մաքսային խնդիրները և ընդգծել. «Կառավարության աջակցությամբ և արտահանման գործընթացի հեշտացմամբ այս ոլորտն աճի զգալի ներուժ ունի»։