Իրանի Miftah ԱԹՍ-ն արհեստական բանականության գլուխգործոցն է՝ լիովին ավտոմատացված թռիչքի հնարավորությամբ
Իրանական գիտահեն ընկերությունը վերջերս ներկայացրել է Miftah ԱԹՍ-ն։ Այն առաջադեմ անօդաչու թռչող սարք է, որը նախագծված է արհեստական բանականության միջոցով և լիովին ավտոմատացված թռիչքի կառավարման համակարգով։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հոսեյն Աֆշարը հայտարարել է, որ սարքը կիրառվելու է քաղաքացիական ոլորտում, բայց այն հնարավոր է օգտագործլ նաև գյուղատնտեսության մեջ։
Նրա խոսքով. «Miftah ԱԹՍ-ն նախագծվել է արհեստական բանականության և ավտոմատ թռիչքի կառավարման համակարգի միջոցով։ Այս համակարգը գործում է որպես «հրամանատարական ուղեղ» և արդյունքում օդաչուի կարիք չի զգացվում։ Սարքը հագեցած է բազմաթիվ սենսորներով, որոնք թույլ են տալիս դրան աշխատել տարբեր թռիչքի ռեժիմներով, պահպանելով բարձրությունը և արագությունը»:
Հոսեյն Աֆշարը հավելել է. «ԱԹՍ-ն կարող է հետևել նախապես որոշված քարտեզներին և ունի առաջադեմ հնարավորություններ, ինչպիսիք են մարդկանց և առարկաների նկարահանումը, մեծացումը, հեռավորության հայտնաբերումը և ուղղորդումը»։
Ընկերության փոխտնօրենն անդրադառնալով սարքի արտահանման կարևորությանն ասել է. «Մենք արտահանում ենք իրականացրել Իրաք և Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրներ, և նպատակ ունենք ընդլայնել մեր թիրախային շուկաները»։