Իրանի արտաքին առևտուրը մեկ ամսում կազմել է մոտ 6 միլիարդ դոլար
https://parstoday.ir/hy/news/iran-i232264-Իրանի_արտաքին_առևտուրը_մեկ_ամսում_կազմել_է_մոտ_6_միլիարդ_դոլար
Pars Today - Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է,որ  երկրի ոչ նավթային արտաքին առևտրի ծավալը՝ այս տարվա մարտին, մեկ ամսվա ընթացքում կազմել է մոտ 6 միլիարդ դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2025 13:12 Asia/Tehran
  • Իրանի արտաքին առևտուրը մեկ ամսում կազմել է մոտ 6 միլիարդ դոլար

Pars Today - Իրանի մաքսային ծառայությունը հայտարարել է,որ  երկրի ոչ նավթային արտաքին առևտրի ծավալը՝ այս տարվա մարտին, մեկ ամսվա ընթացքում կազմել է մոտ 6 միլիարդ դոլար:

Իրանի մաքսային ծառայությունը երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է. «Իրանի ոչ նավթային արտաքին առևտրի ծավալն այս տարվա մարտ ամսին հասել է 10 միլիոն 756 հազար տոննայի և արժեքը  կազմել է 5 միլիարդ 798 միլիոն դոլար»։ Ըստ Pars Today-ի, զեկույցում  նշվել  է. «Իրանի նավթային արտաքին առևտրի ընդհանուր ծավալից 8 միլիոն 957 հազար տոննա, որի արժեքը կազմում է 2 միլիարդ 942 միլիոն դոլար, հատկացվել  է արտահանմանը»։

Այս զեկույցի համաձայն՝ այս տարվա մարտ ամսին արտահանված ապրանքների ամենամեծ ծավալը բաժին է ընկել  հետևյալ երկրներին՝ Չինաստան՝ 997 միլիոն դոլար, Իրաք՝ 401 միլիոն դոլար, ԱՄԷ՝ 395 միլիոն դոլար, Թուրքիա՝ 189 միլիոն դոլար, Աֆղանստան՝ 143 միլիոն դոլար, Օման՝ 140 միլիոն դոլար, և Պակիստան՝ 124 միլիոն դոլար։