Իրանի արտգործնախարար․ Բրիտանիայում իրանցիների ձերբակալությունների կասկածելի ժամանակացույցը «կուլիսային խնդիրների» նշան է
https://parstoday.ir/hy/news/iran-i232306-Իրանի_արտգործնախարար_Բրիտանիայում_իրանցիների_ձերբակալությունների_կասկածելի_ժամանակացույցը_կուլիսային_խնդիրների_նշան_է
Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարը, մերժելով Բրիտանիայում ձերբակալված իրանցիների մասին հորինված պատմությունը, ասել է. «Ներկա Ժամանակի ընտրությունը և բրիտանական կողմի փոխգործակցության բացակայությունը ցույց են տալիս, որ ըստ երևույթին կուլիսային խնդիրներ կան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2025 12:13 Asia/Tehran
  •  Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի
    Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի

Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարը, մերժելով Բրիտանիայում ձերբակալված իրանցիների մասին հորինված պատմությունը, ասել է. «Ներկա Ժամանակի ընտրությունը և բրիտանական կողմի փոխգործակցության բացակայությունը ցույց են տալիս, որ ըստ երևույթին կուլիսային խնդիրներ կան»։

Բրիտանական ոստիկանությունը կիրակի՝ մայիսի 4-ին հայտարարեց, որ ձերբակալել է ութ մարդու, այդ թվում՝ յոթ իրանցիների, որոնք մեղադրվում են «ահաբեկչական հարձակում կատարելու դավադրության» և «ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու» մեջ։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ուսանողական լրատվական գործակալությանը (ISNA), Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Անգլիայում մի շարք իրանցիների ձերբակալությանը և որոշ բրիտանական լրատվամիջոցներում նրանց վերաբերյալ հրապարակված հոդվածներին, «X» սոցիալական ցանցում գրել է. «Իրանը կտրականապես մերժում է ցանկացած մասնակցություն այնպիսի գործողություններում, ինչպիսին է ահաբեկչական հարձակում իրականացնելու կամ ազգային անվտանգության դեմ հանցագործություն կատարելու դավադրությունը»:

Իրանի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Բրիտանիայից պահանջել է ապահովել փոխգործակցություն՝ մեղադրանքները հետաքննելու համար»։ Արաղչին հավելել է. «Պատմությունը ցույց է տալիս, որ կան երրորդ կողմեր, որոնք կձեռնարկեն ցանկացած հուսահատ միջոց՝ դիվանագիտությունը իր ուղուց շեղելու և լարվածությունը սրելու համար՝ անելով կեղծ պնդումներ»։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը շեշտել է. «Իրանը պատրաստ է փոխգործակցության՝ պարզելու համար այն, ինչ  իրականում տեղի է ունեցել»։

Չորեքշաբթի օրը Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը մտահոգություն հայտնեց բրիտանական անվտանգության ծառայությունների կողմից մի քանի իրանցի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ և կոչ արեց այդ երկրին հարգել Իրանի քաղաքացիների իրավունքները և ապահովել նրանց արդար դատավարությունը։